ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հատուկ հոգածության են արժանի բժիշկները

22 մարտի, 2017 | 08:24

Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգն ու բժիշկը հանրային արժեք են

grigor grigorian 2Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց մի խումբ բժիշկների հետ, ուր քննարկվեց ոլորտի խնդիրներն ու բժշկի դերին ու նշանակությանը վերաբերող մի շարք հարցեր: Նա իր խոսքը սկսեց հետևյալ պնդումով. «Հայտնի է, որ ֆիզիկապես առողջ հասարակության սպասարկուն պետության առողջապահության ոլորտն է: Ուստի պետությունն է առաջին պատասխանատուն այս կենսական ոլորտի լիարժեք կայացման գործում: Պետությունն իր առողջապահական համակարգին և բժշկին պետք է վերաբերվի իբրև հանրային արժեքի և պահի իր անմիջական հոգածության տակ: Իսպառ պետք է բացառվի բուժհաստատությունների և բժիշկների նկատմամբ պետության դրսևորած խտրական վերաբերմունքը` անկախ որևէ շարժառիթից: Բուժհաստատությունները մեր համակարգի ծիլերն են, և պետք է յուրաքանչյուրին վերաբերվել  հատուկ ջերմությամբ ու սիրով»:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հենց բժիշկների մասնագիտական պաշտպանվածության հարցը, որի առնչությամբ Գրիգորյանն ասաց. «Հատուկ հոգածություն պետք է զգան հենց բժիշկները: Առողջապահական համակարգում ամենաանպաշտպան շերտը հենց նրանք են: Նրանք են իրենց ամենօրյա աշխատանքում կրում հասարակության դժգոհությունը համակարգից: Պետք է ստեղծել նրանց իրավունքները երաշխավորող և պաշտպանող  ծառայություններ»:


Առնչվող նյութեր
1. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»
2. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
3. Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: