ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունվել է կազմակերպության Ռազմավարությունը

14 հոկտեմբերի, 2016 | 20:25

hapk-yerevan-2016Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

hapk-2016-yerevanՀՀ Նախագահի նստավայրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով անցկացված նիստին մասնակցում էին  Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստը վարել է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

 Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:

Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:

«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ

Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Միանգամից նշեմ, որ այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ՝ ուղղված Կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության և նրա աշխատանքային մարմինների մեխանիզմների կատարելագործմանը:

Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տևած աշխատանքն ավարտված է, ինչպես և մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ:

hapk-yerevan-2016-serzՀԱՊԿ երևանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության և անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, և, միևնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ՝ Ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին:

Անկասկած, դա, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական և, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին` հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ ևս հաստատվեց Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, և անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործիք:

ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:

Քննարկվել են շատ այլ կարևոր հարցեր: Մենք ամփոփել ենք Կազմակերպության գործունեության կատարելագործման, նրա ռազմական բաղադրիչի ամրապնդման և գործառնական հնարավորությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները: Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները:

Ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ: Այդ փաստաթղթերի նպատակն է՝ ավելի բովանդակալից դարձնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձևաչափեր, ինչը նույնպես շատ կարևոր է:

Փաստաթղթեր են ստորագրվել նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված: «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարևոր փաստաթուղթ է:

Ցանկանում եմ ընդգծել նաև ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները, որոնք շտաբի կառուցվածքի, զինծառայողների քանակի և քվոտային պաշտոնների բաշխման վերաբերյալ ընդունված փաստաթղթին համապատասխան ուղղված են նշված մարմինների արդյունավետության բարձրացմանը: Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկենք տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:

Նախագահությունը Կազմակերպությունում անցել է մեր բելառուս բարեկամներին: Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին և Բելառուսին ընդհանրապես՝ երևանյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացման գործում, այդ թվում նաև 2017 թվականին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված միջոցառումների մասով:

Իհարկե, պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի օժանդակություն:

Շնորհակալություն ուշադրության համար:


Առնչվող նյութեր
1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
2. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
3. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
4. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
5. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
6. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
7. Մյունխենում Սերժ Սարգսյանը ասել է. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
8. Ապագա նախագահը պետք է անկողմնակալ լինի. Սերժ Սարգսյան
9. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում
10. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: