ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

13 նոյեմբերի, 2012 | 21:36

Օպերային բեմի անկրկնելի Նորման

 Անզուգական Հասմիկ  Պապյան.

համաշխարհայինից մինչեւ ժողովրդական

ՕՐԵՐ, 11-12/32/ 2004

 

Հայ ժողովուրդը երբեք մեծատաղանդ զավակների պակաս չի ունեցել։ Ամեն դար ունեցել է իր երեւելիներն ու սիրելիները։ 20-րդ դարը հայկական օպերային արվեստում մեծ զարգացում արձանագրեց՝ աշխարհին ու մեզ տալով մեծանուն ձայների`  Գոհար Գասպարյան, Զառա Դոլուխանյան, Տաթեւիկ Սազանդարյան, Պավել Լիսիցյան, ովքեր  մնացին  իբրեւ  օպերային արվեստի բացառիկ մեկնաբաններ:

21-րդ դարում նույնպես զրկված չենք տաղանդավոր ու հմայիչ երգիչ-երգչուհիներից, որոնցից ամենափայլունն անկասկած  անզուգական Հասմիկ Պապյանն է։ Ողջ 2004-ի ընթացքում Հասմիկ Պապյանը  երգեց աշխարհի ամենահայտնի բեմերում՝ պրեմիերաներ ու բարեգործական համերգներ, օտարների ու հայրենակիցների համար` իր կատարյալ արվեստով ջերմություն սփռելով ամենուր։

«Ամբողջական նկարագրի հայուհի»,- այսպես է նրան բնորոշել անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը «Ազգ»ում, իսկ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային  թատրոնի գեղարվեստական ղեկավար ու հայտնի երգիչ Գեղամ Գրիգորյանն, ով այնքան զուսպ է ուրիշներին գովելու առումով, «Երրորդ ուժ»ում ասել է. «Այսօր մենք աշխարհահռչակ մի երգչուհի ունենք՝ Հասմիկ Պապյանն է»։ Իսկ ինչ կարող ենք ավելացնել լոնդոնյան «Օպերան այսօր» հանդեսի գնահատականին, ուր պարզապես նշված է. «Հասմիկ Պապյանն ի ծնե օժտված է այն ձայնով, որ դժվար է աշխատանքով ձեռք բերել։ Սա մի հզոր գործիք է՝ ջինջ, մաքուր, անսահման հնարավորություններով… զարմանալիորեն կենդանի եւ ահռելի պաշարով…»։

2004-ը առատ էր  նաեւ նրա արվեստի լուրջ գնահատականներով՝ նախ  մարտ ամսին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը երգչուհուն պարգեւատրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ սեպտեմբերին  նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 13-րդ տարեդարձի առթիվ Հասմիկ Պապյանին շնորհվեց  Հայաստանի Ժողովրդական արտիստի կոչում: Ի դեպ, ՀՀ նախագահն այն համարել է մի փոքր ուշացած եւ նշել է, որ ժողովրդական արտիստի կոչումը Հասմիկ Պապյանը վաղուց է վաստակել իր տաղանդով ու կենսագրությամբ:

Հիրավի, 1980-ականների վերջից ու 1990-ականների սկզբից սկսվեց Հասմիկ Պապյանի  հաղթարշավը միջազգային երաժշտական աշխարհում` Թուլուզի, Մոսկվայի, Վիեննայի, Սոֆիայի միջազգային մրցույթների դափնեկրի կոչումներին հաջորդեցին աննախադեպ հրավերներն ու դերերգերը աշխարհի ամենապատվավոր օպերաներում ու համերգասրահներում: Եւ ահա, աշխարհը նվաճելուց հետո  արվեստագետը վերջապես գնահատվում է նաեւ իր հայրենիքում:

Հասմիկ Պապյանի հայաստանյան մենահամերգն իսկապես դարձավ աշնանային Երեւանի անմոռանալի իրադարձությունը։ Պապյանն այդ օրը ներկայացավ  իր ձայնի ու տաղանդի ողջ հզորությամբ, կարողացավ այնպես գրավել դահլիճը, որ մինչեւ համերգի ավարտը լարվածությունը երբեք չթուլացավ եւ պսակվեց «բրավոների» ու ծաղկեփնջերի հեղեղով:

Երգչուհուն նվագակցում էր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի նվագախումբը` բեյրութաբնակ  նվագավար Հարութ Ֆազլյանի  ղեկավարությամբ։

Ավելացնենք, որ մենահամերգը երգչուհին  նվիրել էր իր սիրելի ուսուցչուհու՝ Տաթեւիկ Սազանդարյանի հիշատակին։

Երեւանյան համերգի ամբողջ հասույթը Հասմիկ Պապյանը փոխանցել է Բենջամին Բրիտտենի «Նոյ» մանկական օպերայի բեմադրությանը: Հետագայում երգչուհուց տեղեկացանք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում օպերայի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասել է, թե հավաքված գումարը տրվել է բուկլետների տպագրությանը եւ փակվել է նվագավարի ճանապարհածախսը, եւ որ այդ հարցը փակված է։  Ահա թե ինչպես են օգտագործվում բարեգործական համերգի հասույթները Հայաստանում։ Ի դեպ, երեւանյան ելույթների համար երգչուհին ոչ մի հոնորար  չի ստացել եւ բոլոր ճամփորդական ծախսերը եղել են իր հաշվին։

Հիշեցնենք նաեւ, որ երգչուհին  հանձն է առել  մասնակցել  88-ի երկրաշարժից ավերված Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին, որի համար առաջին բարեործական համերգը տվել է 2004-ի գարնանը Մյունխենում: Մենահամերգի հասույթն արդեն տրամադրվել է  ՙՀայաստան¦ համահայկական հիմնադրամին, որն էլ պետք է իրականացնի երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները, ինչի համար դեռեւս բավականին գումար է անհրաժեշտ:

«Արմենպրես»ի սրահում կազմակերպված մամուլի ասուլիսին, որի մասին հայաստանյան  մամուլը ջերմ հրապարակումներ տպագրեց, մենք աշխատեցինք շատ չանդրադառնալ, փոխարենը առանձին սյունակներով մի քանի մեջբերումներ ենք տալիս` ընդգծելու համար տարբեր թերթերի գնահատականները:

 


Առնչվող նյութեր
1. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
2. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
3. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
6. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
7. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
8. Միհրան Աղաջանյանը՝ Մարինյան թատրոնից ֆրանսիական բեմ
9. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
10. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: