ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյան. Ես վերադառնում եմ Հայաստան

02 սեպտեմբերի, 2016 | 19:06

Hasmik PapyanՄեծանուն երգչուհու հոբելյանի առիթով

Նա ամենուր է։ Թե սփյուռքում, թե հայրենիքում եթե կարեւոր համահայկական մշակութային ձեռնարկ է, ապա Հասմիկ Պապյանն անպայման դրա զարդն է։ 30 տարի անընդմեջ լինելով համաշխարհային օպերային արվեստի լավագույն բեմերում,  նա  կարողացավ վաստակել ոչ միայն իր կայուն տեղը, այլեւ միլիոնավոր մարդկանց անսահման սերը՝ պարգեւելով իրեն լսելու երջանիկ պահեր։ Չնայած ժամանակի վայրիվերումներին, նա  մնաց իր սկզբունքների ու իր ընտանիքի կողքին, միաժամանակ  դառնալով հազար-հազարավորների սիրելի ու պաշտելի անձը։

Այսօր էլ , նրա ծննդյան հոբելյանին, երբ սոպրանո Հասմիկ Պապյանը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր կողմերից, նախագահներից ու նվիրյալ երկրպագուներից, միեւնույն է, մնում է նույն Հասմիկը։ Մեր վերջին զրույցի ժամանակ անվանի երգչուհին  չթաքցրեց, որ պատրաստվում է Վիեննայից վերադառնալ Հայաստան եւ իր երկրին ու ժողովրդին վերադարձնել տարիների ընթաքում կուտակած ,,պարտքերը,,։  ,, Մի առիթով արդեն ասել էի, որ երկարատեւ գործուղման մեջ էի, ու եկել է վերադարձի ժամանակը,,- ասաց նա։

Մենք մաղթում ենք, որ նրա կյանքը, ուր էլ որ նա լինի, միշտ  անցնի բարության ու սիրո ծառուղիներով, որ ի վերջո կատարվի նրա երազանքը եւ Հայաստանն իրոք դառնա քաղաքակիրթ ու արժանավայել երկիր։

Շնորհավոր հոբելյանդ, սիրելի՜ Հասմիկ Պապյան։

 

ՕՐԵՐ

 

 

Hasmik Papyan 6


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
6. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
7. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
8. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
9. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
10. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: