ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

22 հուլիսի, 2018 | 19:13

Նախօրեին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի մենահամերգը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մենահամերգին օպերային երգչուհու կողմից հնչել են ինչպես համաշխարհային  ճանաչում ունեցող կոմպոզիտորների, այնպես էլ հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Մենահամերգին ներկա Արցախի  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել օպերային երգչուհուն անզուգական երգերով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ արցախյան հանդիսատեսի համար երգչուհու կատարումները միշտ էլ սպասված են ու գնահատելի:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Հ. Պապյանի կապն Արցախի հետ էլ ավելի կամրապնդվի, իսկ համերգներն ավանդական կդառնան:

Իր խոսքում Հասմիկ Պապյանն ասել է, որ արդեն երկրորդ անգամ է ելույթ ունենում արցախցի հանդիսատեսի առջև:

 

«Այստեղ չկա օպերային թատրոն, և ես կարծում եմ, որ արցախցիները փոքր ինչ զուրկ են համաշխարհային օպերային արվեստի գոհարները լսելուց: Պետք է պարբերաբար այն մատուցել, որպեսզի հետագայում ներկայացվեն նաև ամբողջական բեմադրություններ: Ինչ վերաբերում է այցի ընթացքում ունեցած հանդիպումներին, ապա նշեմ, որ անսահման հուզիչ էր զորամասում զինվորների հետ ունեցած հանդիպումը:

 Շատ կարևորում եմ նաև Տողի արվեստի դպրոցի սաների հետ շփումը և ծանոթությունը  նրանց կատարած աշխատանքներին: Ես հիացած եմ, թե ինչպես կարելի է գողտրիկ, գրեթե մոռացված վայրում փոքրիկ մատներով ստեղծել արվեստի գլուխգործոցներ: Այս այցի ընթացքում հասկացա՝ որքան կարևոր է զինվորի կողքին կանգնելը և սատարելն այն երեխաներին, ովքեր ուզում են արվեստով զբաղվել»,- մասնավորապես նշել է Հ. Պապյանը:

Երգչուհին այցի ընթացքում հանդիպել է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ և քննարկել Արցախի եկեղեցիները երգարվեստի միջոցով վերակենդանացնելու հարցը:

«Գաղափարը ներկայացրել եմ ես, քանի որ կարծում եմ, որ Արցախում գտնվող, դարերի պատմություն ունեցող մի շարք եկեղեցիներ, բացի աղոթատեղի լինելուց, պետք է լինեն նաև հայկական հարուստ հոգևոր երգարվեստը ժողովրդին ներկայացնելու հարթակ»,- ընդգծել  է Հ. Պապյանը:

Մենահամերգին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Արցախի արվեստասեր հասարակությունը:

 


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
9. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: