ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում

Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Էստոնիայում
29 սեպտեմբերի, 2017 | 21:31

Սեպտեմբերի 28-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) Տալլինի Մայր տաճարում կազմակերպել էր համերգ` նվիրված Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխխոսնակ Էնն Էեսման, պատգամավորներ, Էստոնիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիսության ընթացքում հնչեց Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայի ուղերձը, որում կարևորվում էր Տալլինի կենտրոնական եկեղեցում Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման անցկացումը:

Բացման ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև հայ-էստոնական շուրջ երկուհարյուրամյա պատմությանը՝ նշելով հայ և էստոնացի ժողովուրդների միջև ընդհանրությունների մասին:

Դեսպան Մկրտչյանը վերհիշեց էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի՝ Հայոց ցեղասպանությունից հազարավոր հայ որբերի փրկելու և նրանց կրթելու սրբազան առաքելությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց էստոնացի ժողովրդին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո տրամադրած աջակցության համար:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ երկու երկրների ղեկավարության կողմից մեծ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը և այդ ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ գոյություն ունի երկուստեք հետաքրքրվածություն:

Համերգին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանը:

Համերգին հնչեցին Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Հենդելի, Բախի, Սեն-Սանսի և այլ ստեղծագործություններ:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
6. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
7. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
8. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
9. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
10. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: