ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ

23 նոյեմբերի, 2016 | 12:30

ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 18-ին  Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցավ  ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում հնչեցին անվանի  կոմպոզիտորի «Ռեքվիեմ»ը, «Տարվա եղանակներ»ը, «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Բեմում իր ստեղծագործությունները կատարել է նաեւ մաեստրոն։mansurian-hamerg-tigran-virabyan

Չնայած նախօրեին ստացած վնասվածքի, իր անզուգական ձայնով «Զուգահեռ երգեր»ը ներկայացրեց Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։  Նա կատարեց  Բաղդասար Դպիրի, Չարենցի, Իսահակյանի և Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ութ երգ, մոտ 30 րոպե տևողությամբ:

Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանի այս ստեղծագործությունը Հասմիկ Պապյանն առաջին անգամ երգել է 2008 թվականին՝  Մոնպելիեյում (հարավային Ֆրանսիա), հետո ելույթներ է ունեցել նաեւ  Սան-Ֆրանցիսկոյում եւ  Տորոնտոյում։

tigran-mansuryanՄամուլն անհարկի չափազանցնելով գրել էր, որ Գյումրիում «դժբախտ դեպք» է պատահել, երգչուհու հետ, բայց իրականում, ինչպես երգչուհին նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում, անհարկի չափազանցրել են, համերգի նախորդ օրը,  անհարմար տեղում ընկել է, ոտքը ոլորվել է եւ որոշ վնասվածքներ ստացել, բայց կոտրվածք չկա։ Այժմ գտնվում է Վիեննայում՝ անցնելով երկշաբաթյա ապաքինման շրջան։

Մեր այն հարցին, դժվար չէ՞ր արդյոք իր համար այդ վիճակով բեմ բարձրանալը, Հասմիկ Պապյանը պատասխանեց. ,,Գյումրիի էներգետիկան ուրիշ է, դիմանալ էր պետք…Իսկ համերգը հոյակապ էր, աննախադեպ, իսկապես շատ գեղեցիկ։ 2000 ունկնդիր կար, քար լռություն էր տիրում, եւ այդպիսի դժվարամատչելի ծրագրի համար իսկապես  բացառիկ էր։ Համերգասրահը, ակուստիկան նույնպես  հրաշալի էին։ Հանդիսատեսից շատերը եկել էին շրջաններից, Երևանից։ Ո՞վ է ասել, որ հանրությունը Արմենչիկ է պահանջում…,,։

hasmik-papyan-gyumri-photo-tigran-virabyanԱվելացնենք նաեւ, որ մանսուրյանական  համերգին մասնակցել են նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը,Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

Ելույթներ են ունեցել նաեւ մենակատարներ սոպրանո Հենրիետտա Հարությունովան, բարիտոն Հովհաննես Գրիգորյանը,ալտահարուհի Յանա Դարյանը, դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Ստեղծագործական երեկոյին ներկա   ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն իր խոսքում նշել է . «Մանսուրյանական մեղեդիներն էլ ավելի խորհրդավորություն հաղորդեցին պատմական Սև ամրոցին: Ինչպես մաեստրոն է նշել իր հարցազրույցներից մեկում` նրա ստեղծագործություններն այս հող ու ջրի արդյունք են և այդ առումով չափազանց կարևոր էր, որ գեղեցիկ այս համերգը կայանար հենց այստեղ` Գյումրիում: Սա անմոռանալի մի երեկո էր, հուզիչ` բոլորիս համար»:

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի, մշակույթի նախարարության կայքէջի,  եւ bravo.am-ի

grigor-mlkeyan gyumri-dahlich gyumri-sev-amrots


Առնչվող նյութեր
1. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
4. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
5. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
6. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
7. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
8. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
9. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
10. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: