ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հաջողության քարտեզ,, .-CZECH TOP 100 ընկերությունը պատվեց Չեխիայի 22 հայտնի ընկերությունների, այդ թվում՝ ,,Մարլենկային,,

28 նոյեմբերի, 2016 | 12:01

 

marlenka top 100

ՊՐԱՀԱ.-Նոյեմբերի 24-ին Պրահայի քաղաքապետարանի Ստարոմեստսկա հրապարակի պատմական Բրոժիկով դահլիճում տեղի ունեցավ CZECH TOP 100 ընկերության կազմակերպած ,,Չեխական ապրանքանիշ 2016 մրցանակաբաշխությունը եւ ,,Հաջողության քարտեզ,, գրքի շնորհանդեսը։  Հատկանշական է, որ Չեխիայի 22 լավագույն ընկերությունների շարքում ընտրվել էր նաեւ հայազգի գործարար Գեւորգ Ավետիսյանի ,, Մարլենկա,, ընկերությունը։ Գրքում ներկայացված են վերջին 10 տարիներին Չեխիայում հաջողության հասած 22 ընկերությունների հաջողության պատմությունները։ Հայ գործարարի հետ հարցազրույցին կից, ներկայացված են նաեւ Մարլենկայի անցած ճանապարհին նվիրված լուսանկարներ եւ տեղեկատվություն։ Ձեռնարկի վերջում գրքի հերոսները հրավիրվեցին գինով օծելու ,,Հաջողության քարտեզ,,ը։

praha-brozikuv-sal-2016Մինչ այդ,  CZECH TOP 100 ընկերության նախագահ Յան Ստրուժը ողջունելով հանդիսությանը ներկա գործարարներին, նշեց որ նոր դարաշրջան է բացվում չեխական բիզնես -աշխարհի առջեւ, քանի որ իրենք ոչ միայն ընտրում են լավագույն ընկերություններին, գործարարներին եւ ապրանքանիշները, այլեւ կապ են ստեղծում բիզնեսի եւ հասարակության լայն խավերի  միջեւ։ Արդեն իսկ ծրագրված է, որ 2017-ի հունվարի 15-ին Պրահայի ամրոցում կկայանա 2016ի լավագույնների պարգեւատրումը, իսկ մինչ այդ ներկայացվեցին հանրային քվեարկության արդյունքում մրցանակային տեղեր գրաված ընկերություններին։ Չեխական ապրանքանիշ անվանակարգում առաջին տեղն էր գրավել Կոֆոլա ընկերությունը, որն արտադրում է զովացուցիչ ըմպելիք։

czech-top-100-bookԱվանդական չեխական ապրանքանշան 2016-ը ստացավ Տատրա հայտնի մեքենաշինական ընկերությունը, իսկ Ապրանքանիշ, որով չեխերը հպարտ են անվանակարգում՝ Հեծանիվների արտադրության Ֆավորիտ ընկերությունը։ Մի քանի ընկերություններ էլ պարգեւատրվեցին լավագույն հրատարակությունների ու հասարակության հետ կապը ապահովելու համար։

Հատկանշական էր, որ արարողությունը տեղի ունեցավ այն պատմական դահլիճում, որտեղ 1458 թվականի մարտի 2-ին  տեղի էր ունեցել Յիրժի Պոդեբրադից չեխ թագավորի թագադրումը։

ՕՐԵՐ

 top 100top 100top 100top 100img_7808Marlenka top 100


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: