ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Երեւանում. Նալբանդյան-Լավրով հանդիպում

04 հուլիսի, 2016 | 17:32

hapk armenia nalbandyan Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ պետությունների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։

Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է, առաջին հերթին, կազմակերպության անդամ պետությունների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՀԱՊԿ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 2015թ. սեպտեմբերին և հոկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների, հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքին:

Նախարարական խորհրդին հավանություն տրվեց մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման ևսիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։

Նիստից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկան մամլո հայտարարություններով:

lavrov-620x300

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Նախարարներն անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։


Առնչվող նյութեր
1. Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին». Սերգեյ Լավրով
2. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
3. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
4. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
5. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
6. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում
7. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
8. Նալբանդյանը նշել է Հոգլանդի թույլ տված անճշտությունները
9. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
10. Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵԱՏՄ եւ Եվրամիության միջեւ երկխոսությանը.Վարշավա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: