ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հանրային խորհուրդը մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի քանդման առաջարկը

11 նոյեմբերի, 2013 | 12:35

zvartnots 2Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրային խորհուրդն այսօրվա լիագումար նիստում որոշել է մերժել «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ առաջարկը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ դեռեւս ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013թ. օգոստոսին դիմել էր Հանրային խորհուրդ հին մասնաշենքի հարցը քննարկելու առաջարկությամբ:

Այսօրվա նիստում Հանրային խորհուրդն արձանագրել է, որ չի ստացել հիմնավոր հաշվարկներ, որոնք կապացուցեն օդանավակայանի հին ուղեւորային համալիրը քանդելու անհրաժեշտությունը:

«Չկան նաեւ այլընտրանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային համեմատել հաշվարկները: Բացի այդ, հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոցի» հին համալիրը ընկալվում է որպես Երեւանի խորհրդանիշ, որը պետք է ներառվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում»,- ասել է ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը:

Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ կառավարությանը` կոչ անելով չհամաձայնել կոնցեսիոն կառավարչի՝ օդանավակայանի հին համալիրը քանդելու առաջարկությանը:

Հանրային խորհրդի անդամները նաեւ առաջարկում են կառավարությանը օդանավակայանի հին համալիրը ներառել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. Ճարտարապետական կոթողները կտեղակայվե՞ն օդանավակայանի տարածքում կառուցվելիք այգում
2. Ավստրիական եւ Չեխական ավիաուղիները այսուհետ կիրականցնեն շաբաթական 7 չվերթ դեպի Երեւան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: