ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՆՃԱՐԵՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿՈՐՍՏԻ ԱՌԹԻՎ

23 փետրվարի, 2014 | 21:08

grigor gurzadyanԵրեկ իր մահկանացուն կնքեց  հանճարեղ գիտնական Գրիգոր Գուրզադյանը։ Նրա մահվան  առիթով  հիշատակի խոսք է ուղարկել Աթենքի ,,Հայաստան,, կենտրոնը։ Ստորեւ ներկայացնում ենք նաեւ գիտնականի կենսագրությունն ըստ իր կայքէջի։

Խոր վիշտով տեղեկացանք հայ մեծանուն գիտնական, ականավոր աստղաֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության անդամ, գրող, գեղանկարիչ, ՀՀ Գրողների միության անդամ, հանճարեղ մտավորական՝ Գրիգոր Գուրզադյանի մահվան մասին:

Հայկական ժողովրդային շարժումը, ունեցել ենք բախտը մեր հարկի տակ հյուրասիրելու հայոց արդի ժամանակաշրջանի մեծ հանճար՝ Գրիգոր Գուրզադյանին, ինչն էլ ավելի է ցավեցնում մեր սիրտը, քանզի այսօր նրա կարիքը խիստ զգում է ողջ աշխարհը, բայց առաջին հերթին՝ Հայաստանն ու հայությունը:

Անփոխարինելի այս կորստի առիթով մեր խորազգաց ցավակցությունն են հայտնում Համայն հայ ժողովրդին, Հայաստանի եւ աշխարհի գիտական կենտրոններին եւ ակադեմիաներին, ու բոլոր նրանց ում սրտերը բաբախում է արդարության, մարդկայինի ու գիտության համար:

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 23 փետրվարի 2014թ.

Օրեր-ը միանում է բոլոր ցավակցություններին։ 

 Գրիգոր Արամի Գուրզադյան (հոկտեմբերի 15 1922 թ. ԲաղդադԻրաք – փետրվարի 22 2014 թ.ԵրևանՀայաստան), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ,ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների Միության անդամ։

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում և ըստ էության (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
  • 1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967-1973-ին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992-2004-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

Նրա երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնն աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում [1], իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում [2]։

 

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխիայից Կարինա Մովսեսյանը շահել է Եվրամիության Լավագույն երիտասարդ գիտնական մրցանակը
2. Վերականգնե՛լ տրանսպորտի նախկին սակագինը, իսկ գիտնականներից, թոշակառուներից և ուսանողներից գանձել դրա կե՛ս գինը
3. Հայաստանի առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտնականները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: