ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ

08 մայիսի, 2017 | 21:00

ՊՐԱՀԱ.- Մայիսի 6-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում կազմակերպված հանդիպումը  Իսպանիայում հրատարակվող ,,Հայրենիք,, շաբաթաթերթի խմբագիր, ,,Արարատ,, միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ էր։ Ձեռնարկը, որի ընթացքում ներկայացվեց նրա ,,Փնտրտուքների ճանապարհին,,  բանաստեղծությունների ժողովածուն, ներածական խոսքով բացեց շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը,  նշելով, որ հայերը որ երկրում էլ հաստատվել են, ստեղծել են իրենց դպրոցն ու եկեղեցին, հրատարակել են թերթ եւ բացել մշակութային միություն։ Արարատ Ղուկասյանը ներկայացնում է իսպանահայությանը, որի առաջ, ինչպես եւ չեխահայության, նույն մարտահրավերներն են։

Այնուհետեւ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց Արարատ Ղուկասյանի գործունեությունը թե Հայաստանում , եւ թե Իսպանիայում, ուր հաստատվել է 1999 թվակնից։ 2004-ին հիմնել է ,,Արարատ,, հայկական միությունը, իսկ 2008 թվականից հիմնադրել է եւ խմբագրել ,,Հայրենիք,, շաբաթաթերթը։ Այդ միության ջանքերով է Վալենսիայում գործել առաջին հայկական դպրոցը։ Խորհրդանշական է, որ իսպանահայ դպրոցի ղեկավարի հանդիպումը տեղի է ունենում Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում։

ՕՐԵՐ-ի խմբագիրը խոսեց նաեւ բանաստեղծությունների ժողովածուի մասին, նշելով, որ այնտեղ կան տարբեր նախասիրությունների եւ տարիքային խմբերի համար գրված գործեր. թե մանկական ու հայրենասիրական, եւ թե սիրային ու խոհափիլիսոփայական։ Գրքի շնորհանդեսներն արդեն եղել են իսպանական Վալենսիա, Բարսելոնա, Մադրիդ քաղաքներում, Մոսկվայում, Երեւանում, Հրազդանում, Դանիայում եւ Ֆինլանդիայում։ Պրահայից հետո, գրքի շնորհանդեսը եղավ նաեւ Վարշավայում։

Արարատ Ղուկասյանին ողջունեց եւ նրա կատարած հայապահպան աշխատանքին անդրադարձավ նաեւ ,,Ուրարտու,, հայկական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։

Պրահայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Ծովինար Բեյբությանը ներկայացրեց հեղինակի մի քանի բանաստեղծությունները, որից հետո ,,Փնտրտուքների ճանապարհի,, մասին խոսեց Արարատ Ղուկասյանը։ Հեղինակը, որ մասնագիտությամբ պատմաբան է, դեռեւս 14 տարեկանից ստեղծագործել է։ Նա մեկ առ մեկ ներկայացրեց գրքի հինգ բաժինները, անցնելով մանկությունից դեպի պատանեկություն, մորն ու հայրենիքին նվիրված բանաստեղծություններից անցում կատարելով սիրո եւ փիլիսոփայական թեմաներին, միաժամանակ ընթերցելով իր բանաստեղծությունները։

Հատկապես հուզիչ էր, երբ նա խոսեց իր եղբոր, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանի մասին, եւ ընթերցեց նրան նվիրված բանաստեղծությունը։

Ձեռնարկը եզրափակվեց  հայկական դպրոցի սաների երաժշտական ելույթով։ Ուսուցչուհի Սոնյա Ստեփանյանի ղեկավարությամբ նրանք կատարեցին հայկական ժողովրդական եւ էստրադային երգեր, հատկապես  մեծ ոգեւորությամբ հնչեց հայրենասիրական երգերի շարանը։

Վերջում ներկաների համար Արարատ Ղուկասյանը մակագրեց իր գրքերը եւ պատասխանեց իսպանահայության մասին հետաքրքող բոլոր հարցերին։

Հանդիպումը կազմակերպել էին ,,Օրեր,, եվրոպական հանդեսը եւ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
3. Չեխահայ Նշան Ավետիսյանը մասնակցում է Ֆրիդեկ Միստեկի տեղական ընտրություններին
4. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
9. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
10. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: