ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ

04 օգոստոսի, 2018 | 14:47

Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Կիմա (Արմեն) Կիրակոսյանի հետ

Օգոստոսի 3-ին կրկին լեփ-լեցուն էր Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը:Այստեղ տեղի ունեցավ հանդիպում Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, գրադանավար Կիմա (Արմեն) Կիրակոսյանի հետ:

Կիմա Կիրակոսյանը,գրական կեղծանունը՝Կ.Արմեն, ծնվել է Երևանում,բանվորի ընտանիքում:Ավարտել է Երևանի Լևոն Արիսյանի անվան 127 դպրոցը,եղել է ոսկե մեդալի թեկնածու,սակայն մեդալ չի ստացել: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի Ֆակուլտետի Գրադարանագիտություն,Մատենագիտություն բաժինը:

1994 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Մաշտոց Քոլեջի թարգմանության բաժինը,հաճախել մի շարք քոլեջներ ու ձեռք բերել մի քանի մասնագիտություններ:Երևանում շուրջ 18 տարի աշխատել է թիվ 1 տեխնիկական գրադարանում որպես աբոնեմենտի բաժնի վարիչ,հետո տեղափոխվել Ավետիք Իսահակյանի անվան գրադարան,որտեղ աշխատել է աբոնեմենտային բաժնում՝որպես սեկտորի վարիչ:

1990 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լոս Անջելես: Արդեն 10 տարի է նա տարրական դպրոցի գրադանավար է Լոս Անջելեսի դպրոցների միությունում:

Լոս Անջելեսում շուրջ 10 տարի նա հայերեն է դասավանդել Դավթյան-Մարիամյան կրթական հաստատությունում,ինչպես նաև ունեցել է իր հեռուստաժամը ՞Լիլիթ՞ անվանումով:Գրել սկսել է 1993 թվականից,առաջին պատմվածքը ՞Ուշացած խոստովանություն՞,որը լույս է տեսել ՞Կամարակ՞ շաբաթաթերթում և դարձել նրա առաջին պատմվածքների ժողովածուի խորագիրն,որը լույս է տեսել 2000-ին,իսկ ՞Ներիր հայրիկ՞ ձոն-նամակը նրա գրական այցեքարտն է՝գրական աշխարհ մուտք գործելու:Նրա գործերը տպագրվել են ՞Կամարակ՞, ՞Փարոս՞,՞Նոր կյանք՞, ՞Հայ կյանք՞, թերթերում և ՞Հայ միտք՞, ՞Նավասարդ՞, ՞Գարուն՞ ամսագրերում:Ինչ վերաբերվում է նրա թարգմանությանն,ապա նշեմ,որ նա թարգմանել ու ընթերցասեր հասարակության դատին է հանձնել Բարբարա Դի Անջելիսի ՞Գաղտնիքներ տղամարդկանց մասին,որը պետք է իմանա յուրաքանչյուր կին՞ և ՞Վստահություն գտնել և ապրել՞ հոգեբանական գրքերը,որոնց լույս են տեսել 2000,2004 թթ.:2011-ին լույս է տեսել ՞Ապրել առանց հիշողության, թե …՞ վեպը:

2018 թվականի հունվարի 13-ին նա ավարտել է իր վերջին վեպը՝՞Կարոտախտը բուժում չունի՞ խորագրով:

Նրա անտիպ գործերն են՝՞Պատմվածքների 2-րդ ժողովածուն՞,՞Հոդվածների և հարցազրույցների ժողովածուն՞,՞Ուզում էի երեխա ունենալ՞ վիպակը:

Միջոցառումը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանն,ով  գեղեցկությամբ ու յուրահատուկ ձեւով ներկայացրեց մտավորականին ու նրա գործունեությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրականագետ Անի Փաշայանը, բանաստեղծ-նկարիչ,մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը,գրականագիտության դոկտոր Թորոս Թորանյանը,Իդա Կիրակոսյանը, Նարինե Ամրաքյանը,բանաստեղծ մանկագիր Սաթենիկ Ղազարյանն,իսկ ասմունքող Աիդա Ասատուրյանը, Բժշկական համալսարանի ուսանող Արթուրը և Կիմա Կիրակոսյանը կարճ բեմականացում ներկայացրեցին հեղինակի ՞Առանց հիշողության Ապրել Թե …՞ գրքից՝հանդիսատեսին տեղափոխելով հեռավոր եղեռնի տարիներ:

Միջոցառման վերջում Կիմա Կիրակոսյանը ներկայացրեց իր անգլերենից թարգմանած գրքերն, ինչպես նաև խոսեց իր առաջիկա ծրագրերի մասին: Նրա կողմից հնչեցին նաև երախտիքի խոսքեր՝ուղղված ցերեկույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
2. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
4. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
5. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
8. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
9. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
10. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: