ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրատիսլավայում տեղի ունեցավ հայ օպերային երգիչների համերգը`նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին

19 մայիսի, 2016 | 08:32

bratislava hamerg 2016 6 boloieՄայիսի 18-ին Սլովակիայի մայրաքաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվեց Հայաստանի անկախության 25-րդ ամյակին նվիրված տոնական համերգ՝ մասնակցությամբ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական  թատրոնի մեներգիչների։ Ներկա էին Սլովակիայի  գիտության, կրթության եւ սպորտի նախարարը, մշակույթի փոխնարարը, այլ պաշտոնական անձինք, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն ու Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Բացելով երեկոն, Սլովակիայում Հայաստանի դեսպանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Հայաստանի անկախության 25 ամյակին, վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, հայ-սլովակյան հարաբերություններին։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա Սլովակիայի նախկին խորհրդարանի նախագահին, ում ջանքերով 2004 թվականին ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաեւ Սլովակիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների պատասխանատուներին, ում շնորհիվ իրականություն դարձավ նաեւ այս համերգը։ Հայ , ռուս եւ միջազգային կոմպոզիտորների՝  Կոմիտասի, Վերդիի, Հարությունյանի, Ռախմանինովի, Չայկովսկու,  Ռիմսկի-Կորսակովի, Չուխաջյանի, Վագների ստեղծագործությունների կատարմամբ    հանդես եկան  բարիտոն Գեւորգ Առաքելովը,մեցցոսոպրանո  Լիլիթ Հակոբյանը, մեցցոսոպրանո Գրետա Բաղիյանը, նվագակցում էր դաշնակահար Լեւոն Ջավադյանը։ Ներկաները ջերմորեն ընդունեցին հայ երգիչների կատարումները։

Վերջում տրվեց հյուրասիրություն։ Հիշեցենեք, որ անցյալ տարի նման համերգով Երեւանում հանդես էին եկել սլովակա օպերային երգիչները։ Այս նախագծի իրականացման մեջ իրենց ներդրումն ունեն Հայաստանի մշակույթի նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Սլովակիայի մշակույթի նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանատու աշխատակից Լյուդմիլա Պալոնդերովան , Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։

 

ՕՐԵՐ

bratislava hamerg 2016 dahlichbratislava hamerg 2016 3 gretabratislava hamerg 2016 2 gevorg arakelovbratislava hamerb 2016 4 lilitbratislava hamerg 2016 1


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
2. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
3. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
4. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
5. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
6. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
7. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
8. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
9. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: