ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում

14 հունվարի, 2017 | 00:04

covent garden opera

ԼՈՆԴՈՆ. ՕՐԵՐ.– Տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը եւ սոպրանո Լիաննա Հարությունյանը միաժամանակ հանդես կգան Լոնդոնի հանրահայտ Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում։ Հատկանշական է, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի երբեմնի սաներն այսօր ապրում եւ ստեղծագործում են Եվրոպայի տարբեր քաղաքներում, ելույթներ են ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում, սակայն հունվարի 21-ից մինչեւ մարտի 2-ի ընթացքում հանդես կգան Քովենթ Գարդենում բեմադրված ներկայացումներում։ Սա իրոք պատմական երեւույթ է ոչ միայն մեր օպերային արվեստի պատմության մեջ, այլեւ այս թատրոնի, ինչպես նաեւ հայ երգիչների ստեղծագործության ու տաղանդի գնահատականն է։

Տենոր Լիպարիտ Ավետիսյան

Տենոր Լիպարիտ Ավետիսյան

Հունվար 28-ին  հայազգի տենոր Լիպարիտ Ավետիսյանը կկատարի Ալֆրեդի դերը Վերդիի ՚՚Տրավիատա՚՚ օպերայում։Նա այս պատվին է արժանացել՝ ստանալով Dame Kiri Te Kanawa հիմնադրամի մրցանակը։

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը վերադառնում է այս թատրոն մեներգով՝ Քովենթ գարդեն Թագավորական Բալետի բարձր գնահատված Ուլֆի գործերի ներկայացմանը՝  Woold Works ժամանակակից բալետում։ Բեմադրող խորեոգրաֆն է աշխարհահռչակ բալետմեյստր Վայն Մաքգրեգորը, իսկ ներկայացումները ծրագրված են հունվարի 21-ին, փետրվարի 2-ին, 4-ին, եւ 8-ին։

սոպրանո Անուշ Հովհաննիսյան

սոպրանո Անուշ Հովհաննիսյան

Գերմանական Նյուրենբերգի օպերային թատրոնի պրիմա, սոպրանո Հրաչուհի Բասենցը կկատարի Ադրիանայի դերերգը Չիլեայի ՚՚Ադրիանա Լեկուվրոր՚՚ օպերայում՝ իր դերը կիսելով օպերային աստղ Անջելա Գեորգեույի հետ։ Ներկայացումները ծրագրված են փետրվարի 21-ին եւ մարտի 2-ին։

սոպրանո Հրաչուհի Բասենց

սոպրանո Հրաչուհի Բասենց

Սոպրանո Լիաննա Հարությունյանը նույնպես վերադառնում է Լեոնորայի դերերգով Վերդիի ՚՚Տրուբադուր՚՚ օպերայում։ Լիաննայի ելույթները նախատեսված են հունվարի 26-ին, 28-ին, 31-ին եւ փետրվարի 3-ին, 6-ին եւ 9-ին։

Սոպրանո Լիաննա Հարությունյանը Էլեոնորայի դերում

Սոպրանո Լիաննա Հարությունյանը Լեոնորայի դերում

Հատկանշական է, որ Լիպարիտ Ավետիսյանն ու Հրաչուհի Բասենցն առաջին անգամ հանդես կգան այս աշխարհահռչակ բեմում։

Հաջողություն ենք մաղթում մեր օպերային աստղերին եւ փայլուն ելույթներ` Լոնդոնի ամենահայտնի թատրոնի բեմում։

 

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu

Adriana Lecouvreur -Catherine Ashmore 2011woolf works


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
3. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
5. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
6. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
7. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
8. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
9. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
10. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2.Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
5.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
6.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
7.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
8.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
9.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: