ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում

12 սեպտեմբերի, 2017 | 09:42

Սեպտեմբերի 12-ին Երեւանում իր աշխատանքն է սկսել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նսիտը։ Նիստը նախագահում են Հայաստանի  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Նիստին մասնակցում են  նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Հայկական կողմից Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, մշակույթի, բնապահպանության, պաշտպանության նախարարությունների, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Չեխական կողմից նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի արդյունաբերության և առևտրի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, բանկային համակարգի, Չեխիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի, առևտրաարդյունաբերական պալատի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Չեխիայի դեսպանության աշխատակիցներ։

Նիստում ամփոփվելու են նախորդ ժամանակաշրջանում  կատարված աշխատանքները եւ նախանշվեն նոր ծրագրերը։ Նիստի ավարտին երկու երկրների փոխնախարարները ստորագրել են համատեղ արձանագրություն։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանի խոսքով, նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ, այս օրակարգը լավ նախադրյալ է լինելու հաջորդ տարվա համար:Նախագծվել է բավականին հագեցած և բազմաոլորտ օրակարգ` ուղղված և’ մասնավորի և’ միջկառավարական մակարդակով համագործակցությանը»:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլն իր հերթին նշել է.

«Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի և Չեխիայի միջև շատ նմանություններ կան: Բացի դրանից Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս դեպի Իրան և Ռուսաստան»:

Համանախագահները կարևորել են նաև երկու երկրների գործարարների միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը և նշել, որ առաջիկայում` հոկտեմբերին, Երևանում կանցկացվի հայ-չեխական հերթական գործարար համաժողովը, ինչը լավ հնարավորությունն է գործարար կապերը նոր մակարդակի հասցնելու համար:

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Ա. Հակոբյանի եւ սեփ. թղթ.


Առնչվող նյութեր
1. Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
2. Հայաստանի բնակչութեան թիւը 9 ամսուան մէջ 14.000 նուազած է
3. Գարեգին Բ Վեհափառի գահակալության 18 տարիները
4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան
5. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում
6. «Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»
7. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
8. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
9. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
10. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: