ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-շվեյցարիական 100-ամյա համերաշխությանը նվիրված ոգեկոչման երեկո Բենյենում

28 սեպտեմբերի, 2015 | 20:38

5008_hqՍեպտեմբերի 25–ին շվեյցարական Բենյեն քաղաքում, «Հայաստան-Շվեյցարիա. 100 տարվա համերաշխություն» խորագրի ներքո տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված 1895-1921թթ. Շվեյցարիայում՝ ի համերաշխություն հայ ժողովրդի ծավալված լայնածավալ շարժմանը:

Շվեյցարացի ժողովրդին և եկեղեցուն իր երախտագիտութան խոսքն ու աղոթքն ուղղեց Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության և Արմենոֆաս հիմնադրամի կողմից ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Շվեյցարիա հրավիրված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն: Ելույթներով հանդես եկան Արմենոֆաս հիմնադրամի տնօրենը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության ներկայացուցիչը, Բենյենի քաղաքապետը, ինչպես նաև Բենյենի հայ որբանոցի սաների երկրորդ և երրորդ սերունդների ներկայացուցիչները:

«Հատկանշական է, որ պաստոր Կրաֆտ-Բոնարը, հայ մանուկներին փրկելու և ապաստան տալու մարդասիրական առաքելությունից զատ, առաջնորդվում էր ապագայի տեսլականով. իր հիմնադրած օջախում կարևորելով հարյուրավոր մանուկների հայեցի կրթությունը, հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդումը՝ նա նպատակ ուներ նպաստել ապագա անկախ Հայաստանի մտավորականության պատրաստմանը: Ճիշտ է, մեծ նվիրյալի երազը՝ անկախ Հայաստանի վերականգնումը, իրականություն դարձավ ավելի ուշ՝ շվեյցարացի նվիրյալի մահից հետո, սակայն նրա կրթած սաների ժառանգները, այսօր դարձել են Հայաստանի զարգացման և հայ-շվեյցարական բարեկամության գործուն դերակատարներ:» – նշեց Հասմիկ Տոլմաջյանը:

5009_hqԵրեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի եկեղեցական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, շվեյցարացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Շվեյցարիայի ողջ տարածքում սկիզբ առած և երկրի չափահաս բնակչության կեսից ավելին ընդգրկող այդ շարժման նվիրյալներից էր պաստոր Անտոնի Կրաֆտ-Բոնարը, ով իր ողջ կյանքը նվիրաբերել էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին՝ Բենյենում նրանց համար հիմնելով հայկական օջախ:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: