ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում այս տարվա հոկտեմբերին

10 օգոստոսի, 2017 | 10:20

 

Շտուտգարտ բազմամշակութային քաղաքում, ինչպես նաև ամբողջ Բադեն-Վյուրտեմբերգում, հայկական մշակույթի, հայ համայնքի մասին քչերը տեղեկություն ունեն, չնայած այն փաստին, որ հայ գիտնականները, արվեստագետները  ամեն օր իրենց լուման են ներդնում Գերմանիայի զարգացման գործում: Ցավոք, հայկական մշակույթի գոհարներից տեղեկություն չունի նաեւ համայնքի անդամների մեծ մասը` հատկապես երիտասարդները: Պատճառները բազում են: Դրանցից ամենակարեւորը, սակայն, ոչ թե ցանկության պակասն է, այլ այն, որ հայ մշակույթը տարածաշրջանում հաճախակի ներկայացնելու առիթներ չեն եղել:

Ուստի, նկատի առնելով սփյուռքում հայապահպանության մեր գերագույն նպատակը, ինչպես նաև հայ մշակույթը տարածաշրջանում բնակչության լայն շերտերին ներկայացնելու ցանկությունը, 2011 թ. առիթ ունենալով ՀՀ Անկախության 20-ամյակը, կյանքի կոչեցինք «Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում» նախագիծը, որը աստիճանաբար դառնում է ավանդական:

Նախագիծն իրականացվելու է ամեն տարի, հոկտեմբեր ամսվա  վերջում: Մշակույթի օրերն ունեն իրենց տարեկան թեման: Ծրագրի շրջանակներում ներկայացվում է հայ ժողովրդական, եկեղեցական, դասական ինչպես նաև ջազային երաժշտություն, տեղի են ունենում միջեկեղեցական արարողություններ, գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ, ցուցադրվում են ֆիլմեր, մատուցվում է Սուրբ Պատարագ:

Այս ամենը հրամցվում է բարձր մակարդակով` հանրաճանաչ հայ և գերմանացի արվեստագետների, գիտնականների, եկեղեցական և հասարակական գործիչների աջակցությամբ:

Այսպիսով, վերոհիշյալ նախագիծը հնարավորություն է ընձեռում ներկայացնել հայ մշակույթն ու արվեստը ոչ միայն սփյուռքահայ համայնքի ներկայացուցիչներին այլև գերմանացիներին և տարածաշրջանում բնակվող այլ ազգությունների:

2016 թ․ Հայ Մշակույթի Օրերը Շտուտգարտում ընդգրկվել են Շտուտգարտի աշնանային Highlight միջոցառումների ցանկում։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ նման ծրագիրն անհնար է իրագործել առանց ֆինանսական օժանդակության և կամվորների օգնության: Մենք խորհին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, հովանավորներին, օգնականներին ու բարեկամներին։ Մեր գործընկերների, հովանավորների համար մենք պատրաստել ենք համապատասխան մի փաթեթ, որը կարելի է բեռնել մեր կայքում՝ https://armenische-kulturtage-stuttgart.de/sponsoring/

Սիրով հրավիրում ենք այցելել Շտուտգարտ և մասնակցել Հայ Մշակույթի Օրերին․ Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր կայքից՝  https://armenische-kulturtage-stuttgart.de/

Հայ մշակույթի Օրեր-ի կազմկոմիտե

Ինֆորմացիոն հովանավոր՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագիր www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
2. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
3. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
4. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
5. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
6. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
7. Իրականացվեց Բեռլին-Երևան-Բեռլին առաջին ուղիղ չվերթը
8. Բունդեսթագի փոխնախագահը կարևորել է ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում
9. «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսություն Գերմանիայում
10. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: