ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմին վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 3-ին Փարիզում

28 օգոստոսի, 2013 | 20:25

JEAN-JANSEM-FRAMEDՓԱՐԻԶ- Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Փարիզում վախճանվել է Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)։ Ըստ  Արմենիա հեռուստաընկերության, Վարպետին վերջին հրաժեշտը կտան սեպտեմբերի 3-ին` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ժանսեմի ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին։

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի և սփյուռքի միջև»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ստորեւ հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանի վերջին հարցազրույցը մեծ Վարպետի հետ։

Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: