ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

10 սեպտեմբերի, 2018 | 17:42

Սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Բուլղարիայի շրջանային վարչությունը և Պլովդիվի մասնաճյուղը: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Բուրգասի, Ռուսեի և Շումենի ՀՄԸՄ մասնաճյուղերի ու սկաուտական խմբերի անդամներ, սկաուտական շարժման վետերաններ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ անցած հարյուր տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել Սփյուռքում և Հայաստանում` իր հայապահպան գործունեության և երիտասարդության համախմբման բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար:

Տեղի ունեցավ սկաուտական խմբերի շքերթ, որից հետո կայացավ փոքրիկ սկաուտների երդման հանդիսավոր արարողություն՝ քահանա Հրաչ Մուրադյանի օրհնությամբ:

Այնուհետև հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանների շուրջ՝ հայկական երգ ու պարի ներքո:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հայ գործարարների և անհատների կողմից պատրաստված հուշանվերների, հրուշակեղենի տոնավաճառ:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ
4. ՀՄԸՄ 100-ամյակը նշվեց Հայաստանում՝ հուլիսի 20-28-ը. ցուցահանդես, բանակում, գիտաժողով եւ հանդիսավոր նիստ
5. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
6. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
7. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
8. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
9. Խարոյկահանդէսի Հրաւէր Վիեննայում
10. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: