ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ

16 հոկտեմբերի, 2016 | 19:39

shmavon-shmavoinian14 Հոկտեմբեր 1794 թուականին Հնդկաստանի Մատրաս քաղաքի մէջ լոյս տեսաւ հայկական առաջին պարբերականը “ԱԶԴԱՐԱՐ” ը , որով կ’սկսի հայ տպագիր մամուլի պատմութիւնը: “Ազդարար”ի  հիմնադիրն էր Յարութիւն քահանայ Շմավոնեան: Պարբերաթերթը լոյս տեսած է մինջեւ Մարտ 1796 թուական ,ընդամէնը 18965 էջ ընդհանուր ծաւալով:

ՀՀ կառավարութեան  22 Ապրիլ 2004 թուականի որոշումով 16 Հոկտեմբեր թուականը հաստատուեցաւ “Հայկական Մամուլի Օր”: Այդ  թուականէն  սկսեալ հայ հասարակութեան մէջ այս օրը կը նշուի  որպէս Հայ Մամուլի Օր :

Հայ մամուլը մինջեւ 20-դարու վերջաւորութեան ապրած է աննախադէպ զարգացում մը: 19-դարու առաջին կէսին հրատարակուած էր աւելի քան 30,իսկ երկրորդ կէսին 246 թերթ ու պարբերաթերթեր: 20-րդ  դարու սկզբին այս թիւնը հասած էր շուրջ 600 ի:

1794 թուականէն սկսեալ վերջին 222 տարիներու ընթացքին հրատարակուած է աւելի քան 4000 հայկական թերթ ու պարբերաթերթեր, որոնք իսկապէս անգնահատելի նպաստներ բերած են հայ հասարակութեան ,մշակոյթային,քաղաքական , սոցիալական կեանքի զարգացման մէջ:

Հայ մամուլի հիմնական կենդրոնները եղած են Թիֆլիս եւ Իսթանպուլ քաղաքները: Իսթանպուլի մէջ լոյս տեսած են “Մասին”,”Մեղու”,”Արեւելք”, եւ այլ թաղմաթիւ օրաթերթեր ու պարբերաթերթեր, նոյնպէս Թիֆլիսի մէջ ալ հրատարակուած են “Մշակ”,”Մուրճ”,”Փորձ”, “Արձագանք” եւ այլ  բազմաթիւ օրաթերթեր, ամասաթերթեր ու պարբերաթերթեր, Փարիզի մէջ լոյս տեսած է “Արեւելք”,”Արեւմուտք” այլ ուրիշ հայկական թերթեր եւ նաեւ Մոսկուոա, Զմիրնա եւ այլ քաղաքներու մէջ հրատարակուած են հայկական թերթեր ու պարբերաթերթեր:

20-րդ  դարու վերջին տասնամեակներուն  հրապարակ իջաւ նաեւ կուսակցական հայ մամուլը, Հնչակեան”Հնչակ”ը,Հայ հեղափախական դաշնակցութեան պաաշտօնական թերթը azdarar“Դրօշակ”ը եւ այլ թերթեր ու պարբերաթերթեր: Մարքսիստական գաղափարախօսութիւնը ներկայացնող սոցիալ տէմօքրատ “Պրօլետարիատ”ը,”Կայծ”ը,”Նոր Խօսք”ը եւ այլ ուրիշ կուսակցական թերթեր ու պարբերէթերթեր:

Կուսակցական հայ մամուլը կը հրապարակէր, հայ ժողովրդի ազգային ու սոցիալական խնդիրները ու կը քարոզէր իրենց կուսակցութեան գաղափարախօսութիւնը.
Հայկական առաջին ամսաթերթ”Ազդարար”ին յաջորդեց Վենէտիկեան Մխիթարեան հայրերէն Հայր Ղուկաս Ինճիճեանի  խմբագրութեամբ “Տարեգրութիւն”ը(1800-1802), “Եղանակ Բիւզանդեան”ը(1803-1820),”Դիտակ Բիւզանեան”(1812-18169 պարբերաթերթերը:

Վիէննայի մէջ լոյս տեսած է նաեւ “Եւրոպա”(1847-1863) քաղաքական թերթը: Մխիթարեան միաբանութեան “Բազմավէպ”(1843) եւ”Հանդէս Ամսօրեայ”(1887) պարբերաթերթերը ամենաուշագրաւ հայկական պարբերաթերթն եղած են ,անոնք, հայ մշակոյթային կեանքի մէջ իւրայատուկ դերակատարութիւն ունեցան :

 Համաշխարհային առաջին պատերազմի տարեներէն վերջ ստեղծուաց քաղաքական լարուած դրութիւնը, միջազգային տնտեսկան անկումը, սոցիալական հարցերը, մամուլի ազատութեան արգելադրութիւնը, հայերէն լեզուի նկատմամբ անտարբերութիւնը, հայ  ժողովրդի լայն խաւի մը ընթերցումի փափաքին պակասը ,հայ մամուլի զարգացման առջեւ լուրջ խնդիրներ բերաւ, այս խնդիրներու  հետեւանքով բազմաթիւ հայ թերթեր ու պարբերաթերթեր պարտաւորուեցան  կամ իրենց հրատարակութեան քանակը նուազեցնել եւ կամ թէ իրենց հրատարակութեան վերջ տալ, այսպէսով  հայ մամուլը ենթարկուեցաւ նահանջի եւ ապրեցաւ  ճգնաժամային շրջաններ:

Իսկ աւելի վերջերը ինթէրնէդային ցանցի դրութիւնը , ելեկտրական թերթերու հրատակութիւնները ժխտական ազդեցութիւն ունեցան  տպագիր մամուլի զարգացման վրայ  հետեւաբար, շատ մը  թերթեր  ու պարբերաթերթեր պարտաւորուեցան իրենց տպագրական հրատարակութեան կեանքի վերջ տալ: Այս կացութիւնէն, Մի քանի թերթեր ու պարբերաթերթեր այս կացութիւնէն   ազդուելով իրենց  տպաքանակը նուազեցուցին.

Այսօր,օրս օրին զանազան պատճառներոբ կը պակսին հայ թերթին ընթերցողները, հետեւաբար ի մասնաւորին սփիւռքի հայ կեանքի մէջ հայ թերթ եւ կամ պարբերաթերթ մը ապրեցնելը  գրեթէ մեծ հրաշք մըն է:

Պէտք չէ մոռնանք որ, հայ մամուլը շատ կարեւոր դեր կատարած է հայ մշակոյթի,միտքի,հասարական ,քաղաքական զարգացման ու արեւմտեան քաղաքակրթութեան արժէքներուն  հայ կեանքի մէջ տարածման գործընթացքին.

Հայ  տունին ամենամտերիմ ու անկեղծ ընկերը հայ թերթն է, որը կը կարօտի հայուն գուրգուրանքին:

Սրտանց  կը շնորհաւորեմ հայ լրագրողները ,հայ մամուլի օրկանները, աշխատակից ու  գործակիցները մաղթելով խօսքի ու մտքի ազատութիւն եւ իրենց մասնագիտական ասպարեզին մէջ  ստեղծագործական եռանդ ու նոր մտայղացումներ:

Տօքթ.Սարգիս Ատամ


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Հայաստանում նշում են Հայ մամուլի օրը
3. Մամուլը եւ խոսքի ազատությունը “ՕՐԵՐ”ում
4. Չեխիայում նշվեց “ՕՐԵՐ” եվրոպական ամսագրի 10-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: