ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ

02 նոյեմբերի, 2017 | 22:32

Հոկտեմբերի 30-ին Կատալոնիայի Յորետ Դե Մար քաղաքում կայացավ հայ-կատալոնական փառատոն՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներակացուցիչների մասնակցությամբ:

Արվեստի փառատոնը տեղի ունեցավ Յորետ Դե Մար քաղաքի Սանտ Ռոմա եկեղեցում: Հայաստանի մասնակիցները Երևանի «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնի դափնեկիրներն էին:

Համերգի կայացմանը նպաստել և աջակցել են՝ Հայաստանի «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնը, որը հանդիսանում է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնի կազմակերպիչը:

Յորետ Դե Մարի հայկական մշակութային ասոցացիան մասնակիցներին հնարավորություն ընձեռեց շրջել և բացահայտել Յորետ Դե Մարի և Բարսելոնայի տեսարժան վայրերը: Համերգին օրհնության խոսքով հանդես եկավ Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ.Սիփան վարդապետ Գևորգյանը:

Սեփ. թղթ.

orer.eu

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացված հրաշալի համերգի մեր պատառիկը

Zveřejnil(a) Narine Aleqsanyan dne 30. říjen 2017


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
5. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
6. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
7. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
8. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
9. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
10. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: