ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի այցը Հունգարիա եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ

28 մայիսի, 2015 | 21:57

hungaria patarag2Բուդապեշտ- Մայիսի 21-24-ը Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պետեր կարդինալ Էրդոյի հրավերով Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն այցելել է Հունգարիա եւ Բուդապեշտի հայ կաթոլիկ եկեղեցում հանդիպել Հունգարիայի պատմական հայ գաղութի ներկայացուցիչների հետ:

Հայ կաթոլիկ պատրիարքին ընդունել է նաեւ Հունգարիայի փոխվարչապետը, ինչը հայերի հետ առաջին պետական հանդիպումն է 2012 թվականից ի վեր: Փոխվարչապետը խոստացավ, որ նյութապես կօգնի Հունգարիայի հայ կաթոլիկ համայնքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ կոնկրետ նախագծերի վերաբերյալ։
patarag1Պատրիարքի այցի օրերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հանդիսավոր պատարագ մատուցվեց Բուդապեշտի մեծագույն տաճարում՝  Սուրբ Ստեփանոս Բազիլիկայում: Սուրբ Պատարագը մատուցվել է հայկական ծեսով Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս-պատրիարքը Հ. Գրիգոր Պատիշահի և Հ. Վարդան Քազանջյանի առընթերությամբ, Պետեր կարդ. Էրդոյի նախագահությամբ, բազում եպիսկոպոսների և քահանաների մասնակցությամբ, ու տարբեր քույր եկեղեցիների ներկայացուցիչների, պետական գործիչների և մի շարք երկրների դեսպանների ներկայությամբ:
Պատարագի դպրաց դասը կատարել են այն 12 սպասավորները, որոնց հայագետ եւ ծիսագետ Բենեդեկ Ժիգմոնդը մեկուկես տարում Korusok.phpնախապատրաստել է  ու սովորեցրել հայ պատարագի սպասավորություն հին հայերենով:
Սուրբ Պատարագի երգեցողությունը կատարել են նրա ուժերով 2004-ին հիմնված Սուրբ Հովհաննես Ոսկեբերան երգչախումբը, Իմպերատրիքս Համույթը, Բուդապեշտի Երգչախումբը և Արս Նովա Սակրա երգչախումբը՝ ընդհանուր մոտ 50 հոգի։
Պատարագի ծիսակարգը համակարգեց  հունգար հայագէտ եւ ծիսագէտ Բենեդեկ Ժիգմոնտը:

hungaria patarag3Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին ներկա գտնվեցին Հունգարիայի իշխող կոալիցիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Պետեր Հառախը, ինչպես նաև Բուդապեշտի փոխքաղաքապետը: Այսպիսով, թեկուզ անուղղակիորեն, Հունգարիայի կառավարությունը և Բուդապեշտի քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Սուրբ Պատարագին մասնակցեց նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ Հ. Տիրան վարդ. Պետրոսյանը/նստավայրը՝ Վիեննա/: Պատարագի ավարտին նա զրույց ունեցավ Հայ կաթոլիկ պատրիարքի, Պետեր կարդ. Էրդոյի, ինչպես hungaria patriark kardinalնաեւ  կառավարության ներկայացուցիչ Պետեր Հառախի հետ։ Հիշեցնենք, որ 2012 թվականից ի վեր, երբ Գուրգեն Մարգարյանի դահճին Ադրբեջանին արտհանձնելու պատճառով Հայաստանը պաշտոնապես խզեց դիվանագիտկան հարաբերությունները Հունգարիայի հետ, պաշտոնական բոլոր տեսակի շփումները դադարեցվել էին այս երկրի ղեկավարության հետ։

Այցի վերջին օրը՝ մայիսի 24-ին Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն  մասնակցեց Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու կարդինալի  հոգեգալստյան պատարագին Էստերգոմ քաղաքում։ Վերջում նշենք, որ պատրիարքի այցի կազմակերպման հարցում  մեծ է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի դերը։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ   orer.eu

patriark katoghikeՍտորեւ ներկայացնում ենք նաեւ Ամենապատիվ Պատրիարքի քարոզը

Յարգոյապատիւ զանազան երկիրներու դեսպաններ,

Գերապատիւ հայրեր,

Առաքինազարդ քոյրեր,

Մեծայարգ պետական այրեր եւ զանազան Կազմակերպութիւններու եւ Մամուլի             ներկայացուցիչներ,

Հայոց Ցեղասպանութեան հարազատ հայորդիներ,

եւ Յոյժ սիրելի հաւատացեալներ,

TiranAtya.phpԱյսօր կը կատարենք Պենտեկոստէի Տօնին նախատօնակը: Քիչ առաջ լսեցինք Գործ Առաքելոց Գիրքը, որ մեզի զրուցեց թէ ինչպէս 12 առաքեալները հաւաքուած էին, երբ յանկարծ ձայն մը լսուեցաւ եւ տեսան կրակի լեզուներ, որոնք հանգչեցան իւրաքանչիւրին գլխուն վրայ: Նոյն ժամանակ, առաքեալները լեցուեցան Սուրբ Հոգիով եւ սկսան խօսիլ զանազան լեզուներով, այնպէս որ բոլոր ներկաները՝ ըլլայ հրեաները, ըլլայ օտարները կը հասկնային առաքեալներուն խօսքերը ամէն մէկը իր մայրենի լեզուով, ինչ որ մեծ զարմանք պատճառեց ներկայ ամբոխին: Այս երեւոյթով, սուրբ Ղուկաս Աւետարանիչը, Գործ Առաքելոցի հեղինակը, կը փափաքի երկու կարեւոր դէպքերու մասին մեր ուշադրութիւնը հրաւիրել:

            Առաջինը, մեղքը մարդիկ կը բաժնէ, իսկ Սուրբ Հոգին կը միացնէ:

            Սուրբ Գիրքէն գիտենք որ Աստուած ստեղծեց մարդկային ցեղը մէկ զոյգէն՝ Ադամէն եւ Եւայէն: Անոնք նոյն լեզու կը խօսէին եւ այդ լեզուն զիրենք կը միացնէր: Բայց երբ մարդոց սրտին մէջ մեղքը տիրեց, մանաւանդ հպարտութեան մեղքը, որ գլխաւոր եօթ մեղքերու առաջինը եւ ամէնէն մեծն է, մարդիկ կարծեցին թէ կարող էին առանձին, առանց Աստուծոյ օգնութեան, երկինք հասնիլ իրենց սեփական handipum hay hamainki hetուժերով: Սկսան բարձր աշտարակ մը կառուցանել Բարելոնի մօտ՝ անով երկինք հասնելու համար: Այն ժամանակ, Աստուած զիրենք բաժնեց տարբեր խումբերու, ամէն խումբին յատուկ լեզու մը տալով, եւ այսպէս իրարու հանդէպ օտար դարձան ու իրարմէ բաժնուեցան: Անկէ Սուրբ Գիրքը մեզի կը սորվեցնէ թէ մեղքը մարդիկ իրարմէ կը բաժնէ:

            Իսկ ինչ որ մարդիկ կրնայ միացնել այսօր լեզուն չէ, այլ՝ Սուրբ Հոգին: Այս է Պենտեկուտէի հրաշքը, երբ ներկաները հասկցան առաքեալներուն խօսքը, ամէն մէկը իր լեզուով, եւ այս խօսքը զիրենք միացուց: Այսօր, Սուրբ Հոգին սիրոյ կերպարանքով կը ներկայանայ, «անկեղծ, անշահախնդիր եւ գործնական սիրով», ինչպէս վերջերս ըսաւ Ֆրանչիսկոս Սրբազան Պապը: Սիրել կը նշանակէ ինքզինք զոհել ուրիշներուն համար, Յիսուսի նման, որ բոլորին մեղքերը քաւեց՝ ահռելի մահուան ենթարկելով Խաչին վրայ: Այսպէս Յիսուս մեզի փաստեց թէ անհունօրէն hungar katolik kardianalմեզ կը սիրէ: Այս է Յիսուսի սիրոյ չափանիշը, այս պէտք է նաեւ ըլլայ սիրոյ չափանիշը Յիսուսի ամէն աշակերտին, որ իր ոյժը Աստուծոյ շնորհքէն կ’առնէ եւ չի վստահիր իր անձնական ուժերուն վրայ, ինչպէս՝ իր խելքը, իր ուսումը, իր դրամը կամ իր ազդու ծանօթները: Ուստի, սիրելիներ, այն ինչ որ մեզ կը միացնէ այսօր՝ քրիստոնէական գործնական, անկեղծ եւ տեւական սէրն է եւ ուրիշ ոչինչ, ոչ իսկ լոկ մարդասիրութիւնը:

            Երկրորդ դէպքը որ սուրբ Ղուկաս մեզի կը հաղորդէ, այն է որ Սուրբ Հոգին Testveregyhazak.phpկը բանայ Եկեղեցւոյ դռները բոլոր ազգերուն առջեւ: Ասոր համար, բոլոր ազգերէ եկած մարդիկ որ լսեցին առաքեալներուն քարոզութիւնը եւ անոր հաւատացին, Եկեղեցւոյ անդամ դարձան: Այսպէս կազմուեցաւ Սուրբ Եկեղեցին՝ նախ Հրէյաստան, ապա Միջին Արեւելք, ապա Հայաստան, որ առաջին ժողովուրդը եղաւ քրիստոնեայ կրօնքը որպէս պետական կրօնք հռչակելու: Անկէ ետք, Հունգարիա եւ այլ երկիրներ, որոնք տուին բազմաթիւ սուրբեր, բազմահազար հաւատացեալներ, ինչպէս նաեւ տուին նահատակներ եւ Քրիստոսի վկաներ դարերու ընթացքին մինչեւ այսօր:

            Այս օրերուս, Հայ Ժողովուրդը ամէն տեղ կը յիշատակէ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը մէկուկէս միլիոն հայ նահատակներուն, որոնք ահռելի, տմարդի եւ աննախընթաց չարչարանքներուն եւ մահուան ենթարկուեցան՝ չխնայելով ոչ hungaria tacharծերերը, ոչ կիները եւ ոչ ալ մանուկները: Եկեղեցիները, վանքերը, տուները թալանուեցան ու քանդուեցան Օսմանեան Պետութեան կողմէ, որ ծրագրած էր հայ ժողովուրդը բնաչինջ ընել, որովհետեւ քրիստոնեայ են: Անոնց սատանայական ծրագիրը ձախողանքի մատնուեցաւ, եւ ահա այսօր մենք կանք՝ վկայելու համար մեր հարազատներուն փառապանծ նահատակութիւնը, եւ կրկին մեր համոզումները նորոգելու լուսաւորչեան հաւատքով՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան մասին:

            Այսօրուան Սուրբ Աւետարանին խօսքը կ’ըսէ. «Խաղաղութիւնը կը թողում ձեզի, իմ խաղաղութիւնս կու տամ ձեզի. զայն չեմ տար ձեզի, ինչպէս աշխարհը կու տայ: Թող ձեր սրտերը չխռովին ու չվախնան» (Յովհ 14,27): Այ՛ո, սիրելիներ՝  բիւրաւոր նահատակներուն ժառանգորդներ, մեր նահատակները խաղաղութիւնը կը վայելեն հիմա: Անոնք յաւիտենական խաղաղութեան եւ երջանկութեան մէջ կը 0_SaroltaPetya.phpգտնուին, որ Յիսուս արդարներուն կը վերապահէ: Անոնք կը վայելեն Քրիստոսի Յարութիւնը յաւիտենական կեանքին մէջ, ուր չկայ ոչ ցաւ եւ ոչ տրտմութիւն, այլ՝ միայն յաւիտենական ուրախութիւն: Անոնք հաւատարիմ մնացին լուսաւորչեան հաւատքին մինչեւ վերջ եւ մեզի անմոռանալի վկայութիւն մը եւ թանկագին աւանդ մը ձգեցին իրենց կեանքին զոհաբերումով: Ասոր համար, սգատօն մը չէ որ կը կատարենք այսօր, այլ՝ փառատօն: Անոնց վսեմ օրինակին հետեւելով՝ օր մը, մենք ալ անոնց պիտի միանանք բոլոր սուրբերուն հետ միասին՝ Սուրբ Կոյս Մարիամ Աստուածամօր հովանիով:

            Նոյնիսկ մեղաւորները կոչուած են յաւիտենական կեանքի, եթէ մեր նահատակներուն նման հաւատան Յիսուս Քրիստոսի Յարութեան, ինչպէս զայն փառաւոր կերպով մեզի կը սորվեցնէ նորանուանեալ 36-րդ Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետը, մեր սրտին շատ սիրելի Սուրբ Գրիգոր Նարեկացին, որ այս տիտղոսին արժանացաւ անցեալ 12 Ապրիլին, Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս handipumՍրբազան Պապին կողմէ:

            Նոյնպէս, Ապրիլի 12-ի Սուրբ Պատարագին ընթացքին, Սրբազան Պապը հռչակեց 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս քսաներորդ դարու առաջին Ցեղասպանութիւնը, եւ խնդրեց թուրք կառավարութենէն, որ ընդունի այս պատմական իրողութիւնը, որովհետեւ «Վէրքը որ չի դարմանուիր կը շարունակէ արիւնոտիլ, նոյնիսկ հարիւր տարի ետք» յայտարարեց Սրբազան Պապը՝ ամէն երկրէ ժամանած բազմահարիւր հայ ժողովուրդի ներկայութեան, գլխաւորութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Սերժ Սարգիսեանի, Գարեգին Բ. եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետներուն եւ հարիւրաւոր երկիրներու ներկայացուցիչներուն առջեւ: Սրբազան Պապին խօսքը ցնցեց արար աշխարհը, մանաւանդ երբ ըսաւ թէ անարդարութեան դիմաց լուռ եւ անտարբեր կեցող պետութիւնները՝ գործուած անարդարութեան մեղցակից կը դառնան:

            Մենք, որպէս հայ եւ քրիստոնեայ, մեզի կը մնայ յիշատակել մեր մէկուկէս միլիոն նահատակներուն հերոսական վկայութիւնը, անոնց արժանաւոր ժառանգորդներ դառնալ մեր կեանքի կենցաղով՝ հաւատարիմ մնալով լուսաւորչեան հաւատքին եւ ընթերցելով Սուրբ Գրիգոր Նարեկացիի Աղօթքի Մատեանը. ամէն:

             

 Լուսանկարները՝ Magyar Kurír


Առնչվող նյութեր
1. Հունագարահայերի անձնական տվյալները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքը
2. Հունգարիա կը մերժէ ճանչնալ Հայոց ցեղասպանութիւնը
3. Հունգարիա. Հայկական ակումբը դարձել է 4 տարեկան
4. Վիշեհրադյան քառյակի առաջնորդները որոշել են պահպանել Շենգենյան սահմանները
5. Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է՝ Բուդապեշտում հուշատախտակ կտեղադրվի նրա սպանության վայրում
6. Հունգարիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար են բացել
7. Հայոց Եղեռնի և Սումգայիթի զոհերի հիշատակին Հունգարիայում կտեղադրվի հայկական խաչքար
8. 2015-ին թուրք-հունգարական առեւտուրը կհասնի 5 միլիարդ դոլարի. Բողոքի ցույց Էրդողանի դեմ
9. Հունգարիայի սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների մասին վիճահարույց օրենքը
10. Կաթոլիկ հայերը պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: