ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ լոբբիստներն անհանգստացած են ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածությամբ

27 դեկտեմբերի, 2012 | 17:06

ՎԱՇԻՆԳՏՈՆ. -Լուրեր են շրջանառվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտադիր է երկրի պաշտպանության նախարար նշանակել նախկինում հանրապետական սենատոր Չակ Հեյգելին։ Վերջինս հայտնի է հայոց ցեղասպանության ժխտման իր դիրքորոշմամբ։  Ամերիկյան ազդեցիկ  COMMENTARY  (Մեկնաբություն)  ամսագրին  Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ անհանգստացած է քրիստոնյա ժողովրդի նկատմամբ անպատիժ հանցագործության խնդրում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանող նախկին սենատորի հավանական նշանակմամբ։

Հեյգելը միշտ դեմ է եղել ԱՄՆ կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը և չի պատասխանել, թե ինչպես է որակում Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայոց կոտորածը։  2005 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսում նա կարծիք էր հայտնել, որ պետք է հարատև ու արդարացի խաղաղություն հաստատել Թուրքիայի հետ,  առաջ նայել ու բոլոր որակումները թողնել պատմաբաններին։  Գրեթե  նույն ձևակերպումներն է անում  պաշտոնական Անկարան։  

Արամ Համբարյանն ասել է, որ հարատև ու արդարացի խաղաղության չեն հասնում ցեղասպանության դրժմամբ, և որ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, հանդես գան բոլոր ցեղասպանությունների դեմ, որտեղ էլ դրանք իրականացված լինեն։

Ասենք նաև, որ Չակ Հեյգելի հավանական նշանակմանը դեմ են նաև հրեական լոբբիստական ընկերությունները՝ վերջինիս հակաիսրայելյան դիրքորոշման համար։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: