ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-լիտվական գործարար համաժողով Վիլնյուսում

01 դեկտեմբերի, 2014 | 17:25

litva forum Նոյեմբերի 27-28-ին Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների միության հետ համատեղ Վիլնյուսում կազմակերպել էին հայ-լիտվական գործարար համաժողով և հայկական արտադրանքի համտես: Համաժողովին մասնակցում էին տարբեր որոլտներ ներկայացնող 15 ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և 55 ընկերությունների ներկայացուցիչներ Լիտվայից: Ներկա էին նաև Լիտվայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Լիտվայի Արդյունաբերողների միության նախագահ Ռոբերտ Դարգիսը, Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն:

Իր խոսքում Ռոբերտ Դարգիսը նշեց, որ չնայած առևտրաշրջանառության փոքր ծավալներին` Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում և՛ տնտեսական, և՛ աշխարհագրական իմաստով` դիտարկելով Հայաստանը որպես նոր շուկա և հարթակ` Միջին Արևելքի երկրներ ներթափանցելու համար, ինչը հաստատում են տարբեր ընկերությունների միջև ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրերը: Լիտվայի արդյունաբերողների միության նախագահը, հաշվի առնելով ֆորումին ցուցաբերված երկկողմ հետաքրքրությունը, ցանկություն հայտնեց 2015թ. սկզբին այցելել Հայաստան:

Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր տնտեսական համագործակցության աշխարհագրությունը և դիտարկում է Լիտվան որպես դարպաս դեպի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ:

Դեսպան Այվազյանն, իր ելույթում անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակիցությանը, գոհունակույամբ նշեց, որ ինչպես վիճակագրական տվյալները, այնպես էլ համաժողովի մասնակիցների թիվը վկայում են Լիտվայի կողմից Հայաստանը որպես տնտեսական կարևոր հանգույց և գործոն ընկալելու մասին:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան երկկողմ հանդիպումներ գործարար շրջանակների միջև, եղան այցելություններ լիտվական գործարաններ, ընկերությունների միջև ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեց 9 հուշագիր:

Հայ-լիտվական համաժողովը լայնորեն լուսաբանվեց լիտվական հեղինակավոր լրատվամիջոցներով, ինչպես նաև Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: