ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-լեհական մշակութային երեկո Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

29 օգոստոսի, 2017 | 00:19

2017 թվականի օգոստոսի 26-ին Վրոցլավում գործող «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վրոցլավի կենտրոնական պուրակներից մեկում կազմակերպվել էր հայ-լեհական մշակութային երեկո` «Ավելի լավ ճանաչենք միմյանց» խորագրով: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են Վրոցլավի քաղաքապետարանը, Վրոցլավի մի շարք հայկական կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ:

Այն անցկացվել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված թագավորական արտոնության 650-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում` Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո: Միջոցառմանը մասնացել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Շահումյանը: Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվել են հայկական հուշանվերներ, ձեռագործ, գեղարվեստական աշխատանքներ և այլն: Լեհաստանի Նիսա քաղաքում գործող «Հայկական համեր» ռեստորանի կողմից ներկայացվել են հայկական ճաշատեսակներ, հնչել է հայկական ժողովրդական և էստրադային երաժշտություն:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
7. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
8. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
9. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
10. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: