ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-լեհական արշավախումբը վերսկսել է պեղումները Մեծամորում. հետաքրքիր փաստեր են արձանագրվել

11 սեպտեմբերի, 2017 | 14:26

«Հայ-լեհական հնագիտական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում, և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Այս մասին հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը։

Արշավախումբը շարունակել է բացված սենյակների ուսումնասիրությունը, բացվել են նորերը, հայտնաբերվել` թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակի խոսքով, այդ են վկայում նաև նախորդ տարի Եվրոպայում իրականացված С 14 ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները:

Հնագետները հետազոտում են բնակատեղի փոփոխությունը ուշ բրոնզի ժամանակաշրջանից մինչև Աքեմենյան ժամանակաշրջանը: Յակուբյակի խոսքով, Մեծամորն այդ առումով կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղերի շարքում:

«Մեծամորը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել և ավերվել է ուրարտացիների կողմից։ Հիմա թաղումներ են բացվում, գտածոներ են հայտնաբերվում և ավերածությունների փաստեր արձանագրվում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի 1-ի և հետագա շրջանի ուրարտացիների` Մեծամորի վրա ունեցած ազդեցության մասին»,- ասել է Յակուբյակը:

Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ և այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:

Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է ընդգրկվել, որոնց թվում`Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս և այլք:

Պրոֆեսոր Յակուբյակը մասնակցել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և Իրաքում իրականացված հնագիտական աշխատանքներին: Ըստ նրա, մեր երկիրն այդ առումով իր առաձնահատկություններն ունի:

«Հայաստանը քրիստոնեական-եվրոպական արժեքներ կրող երկիր է, և հեշտ է աշխատել այստեղ: Հայ գործընկերները բավականաչափ փորձ ու գիտելիք ունեն: Հայերն անկեղծ են ու ժպտերես», – տպավորությունը փոխանցեց պրոֆեսորը։
Ի դեպ` հայ-լեհական արշավախմբի ղեկավարն այս տարի Հայաստան է եկել դստեր` 6-ամյա Մարիայի ուղեկցությամբ: Ըստ պրոֆեսորի, փոքրիկը հնագիտության ոլորտում «փորձ» ունի, առաջին անգամ չէ, որ հնագետ հայրիկի ուղեկցությամբ պեղումների է «մասնակցում»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին


Առնչվող նյութեր
1. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
2. Սանկտ-Պետերբուրգ. Երեկո՝ նվիրված 2017 թ. հայկական հոբելյաններին
3. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
4. Գերմանիա. Հայկական մշակույթի ավանդական օրերը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում
5. «Կյանքը` գրքերով․ Միջոցառումներ Երևանի Քաղաքապետարանի կենտրոնական գրադարանում» եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտում
6. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»
7. Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը Հայաստանում է
8. Լեւոն Իվանյան. Մի զբաղվեք անհայրենիք արվեստով
9. «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»
10. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: