ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում

22 հուլիսի, 2017 | 08:50

Գիտնական, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը, ով անմնացորդ իրեն  նվիրաբերել է հայ լեզվաբանության հարցերին ու խնդիրներին ՝  իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, մեկնարկել է  Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցը ՝ որտեղ հենց ինքն էլ վարելու է դասընթացը: Հնդեվրոպական ծրագրում,  նա արդեն չորրորդ անգամ դասավանդում է գրաբար  (գրաբար՝ պատմական կտրվածքով, հայերենի հնագույն ակունքներից)։  Երկշաբաթյա, օրական մեկուկես ժամ տևողությամբ դասապրոցեսը’ մատչելի  դարձնելու համար, նա  կրկին գերադասել է դասավանդումը ոչ թե գիտական տառադարձմամբ , այլ՝ հայերեն տառերով անցկացնել։

Լեզվաբանը, ով ջանք չի խնայում  օտարներին հասցնել մեր մայրենի լեզվի յուրահատկություներն ու գաղտնիքները, նախօրոք դպրոցի իր սաներին  էր տրամադրել  մեսրոպյան այբուբենը, ընթերցանությանը նպաստող վարժություններն ու մի քանի այլ տարրական բաներ, որ տառերը սովորեն ու նախապատրաստվեն  խտացված այս դասընթացին: Նպատակը՝ ոչ միայն կարճ ժամանակում մասնակիցներին գրաբարի պարզ տեքստերը բառարանով կարդալ սովորեցնելն է, այլև հնչյունական ու ձևաբանական համակարգերի ծագումն ու զարգացումը լուսաբանելը։
Ինչպես ուրախությամբ  հայտնում է Հրաչ Մարտիրոսյանը’ ուսանողների պակաս երբեք չի եղել։ Այս տարի ավելի շատ ուսանող է մասնակցում ՝ թվով 22 հոգի՝ ԱՄՆ-ից, Իտալիայից,Լեհաստանից,Լյուքսենբուրգից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, նույնիսկ Ճապոնիայից:Լեյդենի միջազգային ամառային դպրոցի  դասընթացին 2 օր  է  մնացել:  ՈՒսանողների շարքում է՝  հայտնի լեզվաբան ,  միջին իրանական լեզուների լավագույն մասնագետներից մեկը, պրոֆեսոր Դեսմոնդ Դուրկին-Մայստերերնստը (Desmond Durkin-Meisterernst), ով իր վաստակած տարիքին ու  կյանքի մեծ փորձին սովորելու  բան  ունի իր գործընկերոջից:


-Այո, մեծ գիտնականների համար ամոթ չի կրտսեր գործընկերոջ դասընթացին հետևելը։ Ոչ մի օր, ոչ մի րոպե չի ուշանում, ամբողջ դասին կենտրոնացած հետևում է ։
Իր ֆեյսբուքյան էջում նրա  մասին գրել է Հրաչ Մարտիրոսյանը:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
3. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
4. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
5. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
6. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
7. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
8. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
9. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
10. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: