ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018

18 հունվարի, 2018 | 22:53

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Հաստատութեան հետ, կազմակերպած Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը տեղի պիտի ունենայ Յուլիս 30 – Օգոստոս 14: Քննութիւնները` Օգոստոս 14ին կէսօրէ վերջ: Ժամանում` Յուլիս 29ին, մեկնում` Օգոստոս 15-16ին:

Դասընթացքը ունի չորս մակարդակ` բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմներ: Դասերը տեղի կ’ունենան Երկուշաբթիէն Շաբաթ, օրը հինգ պահ` առաւօտեան: Դասընթացքը ամբողջապէս 65 ժամով կը պարունակուի:  Դասերու ներկայութիւնը ՊԱՐՏԱԴԻՐ է: Մասնակցութեան համար պահանջուած նուազագոյն տարիքն է 18:  Դիմումները պետք է կատարել ԱՆՁԱՄԲ եւ ԳՐԱՒՈՐ, նշելով միշտ ՀԵՌԱԽՕՍԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (EM) հասցէ մը: Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային այլեւայլ ձեռնարկներ։ ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՆ, կէսօրէ վերջերը, ՁՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱՒԱՆԴՈՒԻՆ նաեւ՝ ԴՈՒԴՈՒԿԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ եւ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԴԱՍԵՐ:

Արձանագրութեան սակն է` 800 € կամ համապատասխանը՝ տարարժոյթով ըստ օրուան սակին: Այս գումարին 500 Եւրոյի բաժինը պետք է վճարուի կանխաւ` մինչեւ Փետրուար 28ը: Այդ թուականէն վերջ պէտք է վճարուի 550 Եւրոյ մինչեւ ՅՈՒՆԻՍի 30ը, որ արձանագրութեան համար վերջին պայմանաժամն է: Արձանագրութեան մնացեալ մասը ՊԷՏՔ Է ՎՃԱՐՈՒԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԸ: ՎԱՐԿԱԹՂԹԱՅԻՆ վճար (Credit card) չ‘ընդունուիր: 10% զեղչ մը կը կատարուի անոնց` որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՛Չ ՄԷԿ ՊԱՐԱԳԱՅԻ ԿԸ ՓՈԽՈՒԻ ԵՒ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՐ: Դրամատնային փոխանցումով (bank transfer) վճարելու համար, գրանցում կատարելէ վերջ՝ քարտուղարական կազմը Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները պիտի ղրկէ (հաշուի թիւ, IBAN եւլն.): Դրամատնային բոլոր ծախսերը դիմողին կը պատկանին:

Կ’ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն` Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած` խոհանային յարմարութիւններով: Յուլիս 29-Օգոստոս 15 ներառեալ: Ամբողջ այս շրջանին համար, բնակութեան սակն է` 980 € առանձին սենեակի մէջ, 810 € անձ գլուխ երկու հոգինոց սենեակի մէջ, երկու պարագային ալ՝ լոգարանային եւ զովասարքչային յարմարութիւններով օժտուած: Բնակութեան վճարը, տուեալ ժամանակաշրջանի ընթացքին, ենթակայ չէ օրական հաշուարկումի: Անոնք որ կը խորհին նշեալ թուականներէն աւելի առաջ ժամանել կամ յետոյ մեկնիլ, պէտք է իրենք հոգան իրենց բնակութեան յարմարութիւնը այդ օրերուն համար:

Պո-Արաքս Ընկերակցութիւն քանի մը կրթաթոշակ կը հովանաւորէ․ անոնք որ կը փափաքին դիմել, պէտք են իրենց կենսագրութիւնը, նպատակային նամակն ու մէկ երաշխաւորագիր ղրկել Դասընթացքի դնորէնին՝ պրոֆ․ Պօղոս Լեւոն Զէքիեան՝zkybhs@gmail.com, ու փոխդնորէնին՝ Դկ․ Բենեդետտա Կոնտին՝ bendettacon@gmail.com:

Յաւելեալ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ համար ելգիր մը ուղարկել հետեւեալ հասցէներուն` daniela@padus-araxes.com;benedettacon@gmail.com: Ի հարկին հեռաձայնել բջիջայնի թիւերուն՝ +39.347.4562981 (Դանիէլա) եւ +39.349.0986027 (Բենեդետտա) Երկուշաբթի եւ Հինգշաբթի առաւօտները ժամը 10:30-13:00, և կամ Երեքշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ իրիկունները ժամը 20:00-21:30 (ԻՏԱԼԻՈՅ ԺԱՄՈՎ): Լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը:


Առնչվող նյութեր
1. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
2. Իտալիա. Ապրիլ 24-ի ոգեկոչումը Սուրբ Ղազարի մէջ
3. Վենետիկ – Սուրբ Ղազար Վանք- Բացում «Յառաջ» օրաթերթի ցուցահանդէսին
4. ԵՐԵՍՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԳՈՍՏՈՍ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
5. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համաժողովը բացվեց Երեւանում
6. Հաղթանակի օրը` հաղթանակով. Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի
7. Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը Վենետիկում
8. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում
9. Հայ գրատպության 500ամյակը Վենետիկում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: