ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում

31 հուլիսի, 2018 | 16:34

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 31-ին հանդիպել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ:

«Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական այցելությունը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էնցո Միլանեզին նշեց, որ Իտալիան կարևորում է Հայաստանի հետ ձևավորված ընդգրկուն օրակարգը՝ շեշտելով, որ Իտալիայի նախագահի այցը լավ առիթ է քննարկելու հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը։

ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի նոր կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու Կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթությունները՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

Արձանագրելով, որ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա՝ երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Գործարար կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ չվերթների վերականգնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և դրա պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Իտալիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ իրենք ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծավալումը։

Հանդիպմանը կողմերն արծարծեցին նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Էնցո Միլանեզին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության Ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը»:


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
3. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
4. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
5. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
7. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
8. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
9. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
10. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: