ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները

20 հունիսի, 2018 | 19:56

Հունիսի 21-ին ժամը 18-ին Պրահայում Ռուսական  գիտության եւ մշակույթի կենտրոնում տեղի կունենա հայ-իսպանական երեկո, որի կազմակերպիչն է Պրահայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի օպերային երգչուհի Տախիրա Մենաժդինովան։

Համերգի առաջին հատվածում Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բառերով ռուսերենով եւ իսպաներենով կկատարվեն իսպանական երգեր՝ Տախիրա Մենաժդինովայի եւ Գաբրիել Մորո Բերմուդեսի կատարմամբ։ Իսպանական տարբեր երգերի կատարմամբ հանդես կգան նաեւ Իլոնա Պավլովան, Ֆյոդոր Կոլեսնիկովը, Քրիստինա Պոլովկոն, Նիկոլայ Գրրոմակովը, Իլոնա Խարչենկոն եւ Ալեքսանդր Ժերեբերը։

Համերգի հայկական բաժինը կվարի Իոլանտա Հովհաննիսյանը։ Հայկական ժողովրդական,  մանկական երգեր, ինչպես նաեւ իտալական հայտնի արիաներից հատվածներ կկատարեն Էմիլիա Բաղդասարյանը, Էվա Յուսովան, Անրի Գրիգորյանը, Պրահայի երաժշտական ակադեմիայի ուսանողուհի Վարինե Մկրտչյանը, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Տաթեւիկ Առաքելյանը։ Դաշնամուրային նվագակցությունը կապահովի  միջազգային մրցույթների դափնեկիր Ելիզավետա Սողոմոնովան, իսկ Միլենա Բեյբությանը կկատարի հայկական ժողովրդական պար։

Հասցեն՝  Na Zatorce 1048/16, Praha 6

Մուտքը ազատ է, բայց ցանկացողները կարող են թողնել բարեգործական գումար։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: