ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ եւ բուլղար հոգեւորականների հանդիպում Սոֆիայում

27 մայիսի, 2016 | 08:48
bulgaria tem 2016 ugapar patriark 2 Մայիսի 26-ին, Բուլղար ուղղափառ եկեղեցու պատրիարք և Սոֆիայի մետրոպոլիտ Նորին Սրբություն Նեոֆիտը պատրիարքարանում պաշտոնապես ընդունել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին:
Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է պատրիարք Նեոֆիտին և նրան փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ հայրապետի եղբայրական ողջույնը: Առաջնորդական ընտրությունից հետո, սա Հայր Իսահակի առաջին այցելությունն էր Բուլղարիայի պատրիարքին, որի ընթացքում խոսվել է նաև Նեոֆիտ պատրիարքի հրավերով Վեհափառ հայրապետի հավանական հայրապետական այցելության մասին:
Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրել է իր տպավորությունները Բուլղարիայում, մասնավորապես նշելով. «Այս յոթ ամիսների ընթացքում, ինչ գտնվում եմ Բուլղարիայում, վստահորեն կարող եմ հաստատել, որ Ձերդ Սրբությունը բարձր հեղինակություն է բուլղար ժողովրդի համար և Դուք, ինչպես նաև Բուլղար ուղղափառ եկեղեցին, վայելում եք Ձեր ժողովրդի սերն ու հարգանքը»:
Նորին Սրբությունն իր հերթին ողջունել է Բուլղարահայոց առաջնորդին` մաղթելով բազմարդյուն առաջնորդություն: «Մենք լիահույս ենք, որ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրոպայում և բոլոր աշխարհում քրիստոնեությունը առավել պիտի հաստատվի և տարածվի:», – իր խոսքում նշել է Նեոֆիտ պատրիարքը:
Հանդիպմանը ներկա են եղել Բուլղարիայի կրոնական համայնքների Ազգային խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը և Բուլղարիայի ,,Հայ Դատի,, հանձնախմբի համաատենապետուհի Տիկին Վարդանուշ Թոփակբաշյանը:
bulgaria tem 2016 ugapar patriarkԲուլղար ուղղափառ եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Սինոդի գլխավոր քարտուղար Գերասիմ վարդապետը, ավագ լուսարար Վասիլի Սարյանը և պատրիարքարանի վարչակազմի ղեկավար Թոդոր Աթանասովը: Հանդիպման ավարտին Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Նորին Սրբություն պատրիարք Նեոֆիտին նվիրել է որոշ հուշանվերներ Սուրբ Էջմիածնից և մյուռոնաթափ աղավնու կրկնօրինակ: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
6. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
7. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
8. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
9. Բուլղարական Ռուսեի քաղաքապետը բարձր է գնահատել հայերի դերը՝ հատկապես ճարտարապետ Նիկողոսյանի
10. Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: