ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները

28 մայիսի, 2015 | 10:50

vrastan hayerՀայ ժողովրդի պատմություն առարկան Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում չի դասավանդվում ո՝չ ծրագրային և ոչ էլ ֆակուլտատիվ մակարդակով: Այդ հարցի լուծման նպատակով պատկան մարմինների կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ, իսկ մինչ այդ Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ ձևավորվեց Պատմության խմբակ, որի անդամ դպրոցականները և ուսանողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմության էջերը:

Խմբակի գործունեության արձագանքը եղավ այն ընդարձակելու և Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային հուշարձանները ուսումնասիրելու առաջարկությունը: Այդ նպատակով որոշվեց պատմաթյան խմբակում vrastan hayer2ընդգրկել նաև ճարտարապետությունն ու մշակույթն ուսումնասիրող հայ ուսանողների, որոնց մասնակցությամբ կընթանան աշխատանքներ Թբիլիսիում հայկական հետքը պահպանելու ուղղությամբ:

2015 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի Հայոց պատմության և հայկական մշակութային հուշարձանների պահպանության ակումբի շնորհանդեսը, որին անդամագրվել են բարձրդասարանցիներ, Վրաստանի տարբեր բուհերի ճարտարապետության, դիզայնի, ճարտարագիտության ֆակուլտետներում սովորող հայ երիտասարդներ:

Ուշագրավ էր, որ նորաստեղծ ակումբի անդամները որոշեցին հաջորդ օրն ևեթ գնալ և բարեկարգել Թբիլիսիի Վերեի գերեզմանոցը, որտեղ հանգչում են բազմաթիվ հայազգի գործիչներ:

2015 թվականի մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և աշխատակիցներ Նինա Սերոպովայի, Հովհաննես Շահնազարյանի առաջնորդությամբ ու Թեմի իրավական հարցերով բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և հասարակական գործիչ Յուրի Միկիրտումովի ուղեկցությամբ, շուրջ 30 երիտասարդներ, զինված անհրաժեշտ գործիքներով, ուղևորվեցին Վերեի գերեզմանոց: Խումբն ամբողջ օրը աղբակույտերից մաքրեց, խոտ ու տատասկից ազատեց և բարեկարգեց հայ ազնվատոհմ քաղաքացիների գերեզման- դամբարանները:

Վերեի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման:

Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:

Մինչև այժմ գերեզմանոցում պահպանվել են Եվրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդները, լավ գիտակցելով իրենց պարտքը նախնիների հիշատակի առջև, պատրաստակամորեն շաբաթօրյակներ են կազմակերպում ինչպես հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում, այնպես էլ Վերեի, Պետրեպավլեի գերեզմանոցներում, պահպանելով նախնիների հիշատակը այս քաղաքում:

Նման միջոցառումները շարունակական են և չեն սահմանափակվի միայն Թբիլիսիով:

Հայարտուն

Վիրահայոց թեմ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
3. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
4. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
5. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
6. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին
7. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
9. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
10. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: