ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը

16 հունիսի, 2018 | 21:02

ԿՈՉ

 

Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ,

որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ

Սիրելի Հայորդիներ ի Հայաստան, ի Արցախ եւ ի  Սփիւռս Աշխարհի,

Բոլորիս ալ յայտնի են, Հայ ժողովուրդի պատմութեան թէ՛ խաղաղ եւ թէ՛ աւելի յաճախ արիւնով շաղախուած՝ պատերազմներով ու տառապանքով լեցուն տխուր էջերը: Քանի անգամներ աւերուած եւ կրկին մոխիրներու տակէն Փիւնիկի նման վերակենդանացած են մեր շէն քաղաքներն ու եկեղեցիները, ասոնց շարքին նաեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուոյ Մայր Աթոռը:

Ծանր եղած է մեր ժողովուրդին ընթացքը մարդկային  պատմութեան մէջ, սակայն երբեք լքուած չենք Աստուծոյ եւ Իր հիմնադրած Եկեղեցիին կողմէ: Հայ Եկեղեցին եւ յատկապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ իր հոգատար կամարներուն տակ հաւաքած է հոգածութեան կարօտ իր հօտը: Հայ հոգեւորականը միշտ առաջնորդած է իր հօտը թէ՛ գոյամարտերու պահուն եւ թէ՛ կեանքի առօրեային մէջ: Հայ ժողովուրդի ինքնութիւնը, լեզուն ու մշակոյթը պահպանուած է Հայ եկեղեցուոյ եւ  անոր  նուիրեալներուն շնորհիւ: Մինչեւ այսօր  Եկեղեցին կը հանդիսանայ այն սրբազան հաւաքատեղին, որ կը միաւորէ եւ  հայ կը պահէ աշխարհասփիւռ իր զաւակները:

Մայր աթոռին գահակալները Հայ եկեղեցին կը մարմնաւորեն ու կը միանան անոր հետ: Հետեւաբար հակառակ իրենց մարդկային սխալական էութեան կարելի չէ արատաւորել կամ ոտնակոխել անոնց հանգամանքն ու  դիրքը:

Արդ, այսօր,  Մայր Աթոռի գահակալին դէմ շղթայազերծուած պայքարը, ոչ միայն կ՛արատաւորէ անոր անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին ու բաժանումներ կը ստեղծէ հաւատացեալներուն շարքերուն մէջ:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը իր գոյութեան ամբողջ ընթացքին հաւատալով Մայր Աթոռին դերին, անվերապահ դրօշակակակիրը եղած է անոր  ու նուիրեալ ջահակիրը անոր առաքելութեան Սուրբ ճամբուն:

ՌԱԿ-ի համար անհանդուրժելի է այսօր փողոցին մէջ սկիզբ առած Մայր Աթոռին հեղինակութեան վնաս հասցնող շարժումը, որ Հայ ժողովուրդին արժէքային համակարգին համար օտար է:

ՌԱԿ կը հաւատայ, որ Հայ Եկեղեցուոյ Հայրապետին ընտրութիւնն ու անոր ճակատագրին տնօրինումը կը վերաբերի միայն ու միայն կրօնական հաստատութեան ու անոր հովանիին տակ գործող մարմիններուն իրեն յատուկ ծէսով ու ընթացակարգով:

Հետեւաբար, Հայ եկեղեցուոյ մէջ ծագած տագնապներ, մենք կը հաւատանք, որ փողոցին մէջ չէ, որ կը լուծուին այլ կրօնական հաստատութեան երդիկին տակ: Նման տագնապներ փողոց փոխադրելու դժբախտ փորձը ունի Հայ Ժողովուրդը իր հեռաւոր, թէ մօտակայ անցեալի  պատմութեան մէջ, որոնց յիշատակումն անգամ կ՛ընդուըզեցնէ ու կը մտահոգէ իւրաքանչիւր Հայորդի:

Ներկայ տագնապին շրջանցումը ու անոր բարուոք լուծումը կը կարօտի հաւաքական ճիգի ու փոխադարձ հանդուրժողականութեան ու պատասխանատուութեան գիտակցութեան, որպէսզի անխախտ պահուի Մայր Աթոռի եւ Լուսաւորչակերտ Հայ եկեղեցուոյ հիմքերը:

 

Ի Դիմաց՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Սեւակ Յակոբեան                                     Սերխիօ Նահապետեան

Ատենադպիր                                                  Ատենապետ


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
3. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
5. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
6. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
8. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
10. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: