ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ- եզդիական դարավոր հարաբերություններն ամրապնդող նոր գիրք` «Տաճար տանող ճանապարհը»

28 սեպտեմբերի, 2013 | 20:18

mirza sloianԵՐԵՎԱՆ- Հայ-եզդիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, դրանց մասին հիշատակություն է պահպանվել նույնիսկ հույն հին փիլիսոփա Քսենոփոնի մոտ:

Երկու ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, պայքարելով արդարության, ազատության ու պետականության համար: Սա է վկայում Հայոց Մեծ եղեռնի փաստն, որ եզդիները թաքստոցներ են տրամադրել մեր ժողովրդին ու նրա հետ պայքարել թուրք զավթիչների դեմ:

Այսպիոսվ այս բարեկամությունն ամրապնդելու նպատակով, 2012թ սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում`Համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ , նորին սուրբ մեծություն Միրե Միր Թահսին Բեգի հանդիսապետությամբ և հոգևոր բարձրագույն դասի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սրբատեղիի`Զիարատի օծման արարողությունը:Այդ օրը Միրե Միր Թահսին Բեգի կողմից հռչակվեց սրբատեղիի օր:

Այսպիսով,վաղը` սեպտեմբերի 29-ին, նշվելու է սրբատեղիի օծման առաջին տարին: Այս առիթով այսօր սեպտեմբերի 28-ին Երևանում`Կարծիք հաղորդաշարի նախաձեռնությամբ, ի դեմս նրա հեղինակ ու վարող բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանի Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Տաճար տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին համանուն ու Հայրենիքի կարոտը սրտում կարոտը սրտում ֆիլմերը:

Գիրքը լույս է տեսել Ակնալճի եզդիական սրբատեղիի օծման առաջին տարեդարձի առթիվ և ներկայացնում է տաճարի ստեղծմանն առնչվող փաստերն ու իրադարձությունները մասնավորապես համայն աշխարհի եզդիների առաջնորդ նորին սուրբ մեծություն Միրե Միր Թահսին Բեգի այցը Հայաստան,այդ պատմական իրադարձության մասնակիցների խոսքը: Գրքում, մեկնակետ ունենալով սրբատեղիի ստեղծումը, մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանը ընթերցողի հետ իր խոհերն ու մտորումներն է կիսում իր ապրած ժամանակի ,հայերի և եզդիների փոխհարաբերությունների ,Հայաստանի ապագայի մասին:

Գրքի առաջին հատվածում ներկայացվում է 2012թ սեպտեմբերի 29-ի տարեգրությունը մեկ օրվա կտրվածքով սրբատեղիի օծմանը ներկա մարդկանց խոհերով ու մտորումներով, ու ցանկություններով։ Ընդ որում զրուցակիցները նաև այդ օրվա բոլոր պատվավոր հյուրերն են`Միրե Միր Թահսին Բեգի գլխավորությամբ: Թերևս նրա այցը Հայաստան պետք է որակել որպես պատմական իրողություն, քանի որ համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդներից և ոչ մեկը 100 տարուց ավելի չէր եղել Հայաստանում: Նախորդ այցելությունը տեղի է ունեցել 1909 թվականին:

Գրքի առաջին հատվածի ստեղծման համար հիմք են ծառայել «Կարծիք» հեռուստատեսային հաղորդաշարի նկարահանումները`դիտարկումներով և հարցազրույցներով, և այդ ամենի արդյունքում ստեղծված «Տաճար տանող ճանապարհը» տեսաֆիլմը:

Հաջորդ հատվածում ընթերոցողի հետ իր խոհերն ու մտորումներն է կիսում գործարար Միրզա Սլոյանը: Նա ընթերցողին է ներկայացնում իր տեսակետները 21-րդ դարի մարտահրավերների դեմ կամ եզդիների սփյուռքի դժվարությունների մասին։ Նրա կարծիքով,ավելի շատ անելիք կա հայրենիքում եւ Հայաստանը մեր երազների երկիրը պետք է դարձնենք:

Հեղինակը պատմելով արդեն Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ստեղծված գաղթօջախների մասին, չի մոռանում իր ազգային արմատների ,սերտ ու ջերմ կապերի մասին, որ ունեն օտար ափերում բնակվող, բայց իրականում Հայաստանի կարոտով ու սիրով ապրող մարդիկ: Գրքում հետաքրքիր հարցադրումներ կան, որոնց պատասխանները փորձում է տալ ինքը`հեղինակը:

Մեջբերենք նրա խոսքերից.”Ինձ համար դժվար է եղել տաճար տանող ճանապարհը, բայց այսօր ես ուրախ ու երջանիկ եմ, քանի որ այն արդեն անցել եմ և Հայաստանում ունենք եզդիական սրբատեղի`զիարատ’: Առաջաբանի հեղինակն ու խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը`Միրզա Սլոյանը, Միրե Միր Թահսին Բեգի որդին, ում Սերգո Երիցյանը նվիրեց ֆիլմերի օրինակներն,ինչպես նաև շնորհանդեսի ներկայացվող գրքերն ու Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի ,,Արարատ,, ալբոմը:

Այսպիսով,հուսանք, որ գիրքը կծառայի թե մեր ու թե եզդի ժողովրդին`ամրապնդելու հայ-եզդիական հարաբերությունները:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
5. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
6. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
7. Չինական դասական պոեզիայի հարստությունը
8. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
9. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
10. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: