ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ դատի հանձնախումբն ու Հելլենական ինստիտուտը կոչ են արել ԱՄՆ-ին ստիպել Թուրքիային վերջ տալ Հայաստանի և Կիպրոսի շրջափակմանը

29 մարտի, 2013 | 10:17

ՎԱՇԻՆԳՏՈՆ- ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելլենական ինստիտուտը կոչ են արել Միացյալ Նահանգների Առևտրի պալատին`ստիպել Թուրքիային վերջ տալ Կիպրոսի և Հայաստաի շրջափակմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչ Դեմիտրիոս Մարանտիսին հղած նամակում հելլենական ինստիտուտի նախագահ Նիք Լարիգակիսը և ԱՄՆ Հայ դատի հանձախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հորդորել են թուրք-ամերիկյան ցանկացած նոր առևտրային համաձայնագրում մտցնել կետ, որը կպարտավորեցնի Անկարային վերջ տալ Կիպրոսի անօրնական շրջափակմանն ու Հայաստանի հետ փակ սահմաններին:

Նրանք ողջունել են նախագահ Օբամայի վարչակազմի առաջնորդությունը ԱՄՆ առևտրային և ներդրումային քաղաքականության ընդլայնման գործում` հիմնված արդար պայմանների և օրենքի գերակայության վրա, սակայն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ազգային շահերից, արժեքներից, ինչպես նաև տնտեսական բարվոքությունից չի բխում համագործակցությունը մի պետության հետ, որը կոպտորեն խախտելով գլոբալ առևտրային համակարգի ամբողջականությունը` օկուպացրել է Եվրոպական միության անդամ երկրի և փակ է պահում սահմանը մեկ այլ պետության հետ:

Դեռ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել էր Կոնգրեսին, որ իր վարչակազմը պատրաստվում է առևտրային բանակցություններ վարել Եվրոպական Միության հետ` աշխարհի ամենամեծ ազատ առևտրային գոտին ամրապնդելու համար: Թուրքական լրատվամիջոները դրանից հետո հաղորդել են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես նամակ է ուղղել Օբամային` առաջարկելով ԵՄ-ի հետ մեկտեղ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել նաև Թուրքիայի հետ:


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: