ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ դատի հանձնախմբի արշավըˋ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության

10 մարտի, 2014 | 13:27

ANCA logoԱմերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և ցեղասպանությունը վերապրածների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, «Շնորհակալ ենք Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է գնահատել Հայոց Ցեղասպանության տարիներին և դրանից հետո (1915-1923) հետո ամերիկացի ժողովրդի ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար, ինչպես նաև կարևորել «Մերձավոր Արևելլքի օգնություն» կազմակերպության ջանքերը, որը կարողացել է փրկել Ցեղասպանությունը վերապրած հարյուր հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:

 

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ արշավը նվիրված է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության խաղացած դերի մասին բարձրաձայնելուն, որի առաքելությունն է օգնել դժբախտներին, ինչպես նաև, բարձրաձայնել կազմակերպության՝ ամերիկացիներին մեկ նպատակի շուրջ համախմբելու կարևորագույն ունակության մասին՝ այն է օգնել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:

Շարժման ընթացքում բազմաթիվ միջոցառումների անցկացման եղանակով կնշվի «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության հարյուրամյակը, ինչպես նաև երախտագիտություն կհայտնվի ամերիկացի ժողովրդին, որը շարունակում է ամենաառատաձեռն ազգը լինելու ավանդույթը: Նշվում է, որ շատ ամերիկահայեր հենց այն մարդկանց սերունդներն են, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից` «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով:

«Մենք՝ որպես հանձնախումբ և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին պատրաստվող ազգ, չենք կարող չգնահատել «Մերձավոր Արևելքի օգնության» կարևոր դերը սարսափելի ողբերգության տուժածներին օգնելու, ինչպես նաև հայ ազգի գոյությունն ապահովելու գործում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վաննա Կիթսինյանը:

«Այս արշավի միջոցով մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ամերիկացիներին` հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար: Մենք շնորհակալ ենք, Ամերիկա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի մեկ այլ հանձնախմբի համանախագահ Հերմինե Փաքանյանցը:

Քանի որ ԱՄՆ-ում արագորեն տարածվում էին Հայոց ցեղասպանության մասին սարսափելի լուրերը, երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը 1915թ. սեպտեմբերին Կոնգրեսին կոչ արեց արագացնել Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցող ջարդերից տուժածներին օգնությունը: Այսպես էլ ձևավորվել է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որը կարողացավ համախմբել ամերիկացիներին` Ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար:

 

«Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով մի շարք որբանոցներ են ստեղծվել և գործում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, ինչպես նաև Հայաստանում, որոնք հոգ են տարել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր որբերի:

www.armenpress.am


Առնչվող նյութեր
1. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
2. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
3. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
4. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
5. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
6. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
7. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
8. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
9. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
10. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: