ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ

29 մայիսի, 2017 | 14:56

ՊՐԻՒՔՍԷԼ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 2017թ. Մայիս 28) – Եւրոպայի տարածքին Հայ Դատի աշխատանքները համակարգելու, այդ աշխատանքներուն նոր թափ տալու եւ աշխարհագրութիւնը ընդարձակելու նպատակով, Պրիւքսէլի Հայ Տան մէջ 27-28 Մայիսին տեղի ունեցաւ երկօրեայ խորհրդաժողով՝ ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի կազմակերպութեամբ։
Ներկայ եղան Եւրոպայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու (Անգլիա, Յունաստան, Ռումանիա, Շուէտ, Գերմանիա, Աւստրիա, Լեհաստան, Պելճիքա, Հոլանտա, Ֆրանսա) եւ Չեխիայէն ու Ջաւախքէն հասարակական կազմակերպու¬թիւն¬ներու ներկայացուցիչներ, ընդհանուր՝ շուրջ 35 հոգի։

Խորհրդաժողովին բացումը կատարեցին Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի նախագահ ընկ. Գասպար Կարապետեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի կողմէ՝ Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանը։ Անոնք կարեւորեցին տարածաշրջանային այս խորհրդաժողովներուն գումարումը, որ սովորաբար տեղի կ՚ունենան 2-3 տարին անգամ մը, իսկ մինչ այդ՝ կը գումարուի Հայ Դատի յանձնախումբերու համահայկական խորհրդաժողովը, ինչպէս անցեալ տարի՝ տեղի ունեցաւ Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ։

Ժողովը քննարկեց Եւրոպայի մէջ Հայ Դատի յանձնախումբերու նախորդ մէկ տարուան աշխատանքները։ Լսեց զեկոյցներ՝ Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններու մասին (ՀՀ Արտաքին գործոց նախարարի տեղակալ Կարեն Նազարյան),  Արցախի բանակցութիւններու եւ միջազգային իրավիճակի մասին (Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան), Ազրպէյճանի «խաւիարային դիւնագիտութեան» մասին (Մուշեղ Եկմալյան), Հայկական Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի եւ հատուցումներու մասին (Պետօ Տէմիրճեան եւ Կիրոյ Մանոյեան), միջազգային հանրութեան՝ Արցախը որպէս հակամարտութեան գօտի կարծրատիպի փոփոխութեան՝ Արցախի մեկուսացումէն դուրս բերելու գործընթացի մասին (Հեղինե Էվինյան), Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութեան, ինչպէս նաեւ համաեւրոպական կառոյցներու հետ աշխատանքներու մասին (Հեղինե Էվինյան, Աշխեն Ֆիքսովա), Արցախի հետ բարեկամութեան խումբերու կազմութեան մասին (Գասպար Կարապետեան), Ջաւախքի հայութեան իրավիճակի մասին (Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի համակարգող՝ Արտակ Գաբրիելյան), Սուրիահայութեան վիճակի եւ աջակցութեան աշխատանքներու մասին (Կիրոյ Մանոյեան, Պետիկ Պետրոսեան), հանրային կապերու մասին (Պետօ Տէմիրճեան, Յարութ Շիրինեան)։ Բոլոր զեկոյցներէն ետք՝ հարց-պատասխաններուն յաջորդեցին ժողովականներուն կարծիքներու փոխանակումը եւ եզրակացութիւնները՝ Հայ Դատի յանձնախումբերու կատարելիք աշխատանքներու մասին։

Խորհրդաժողովին ծանուցուեցաւ, որ Հոկտեմբեր 16-17-ին, Պրիւքսէլի մէջ պիտի գումարուի Եւրոպահայութեան 4-րդ համաժողովը, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպութեամբ։ Համաժողովը պիտի կայանայ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի Պրիւքսէլի գրասենեակի հիմնադրութեան 15-ամեակին առիթով եւ նուիրուած պիտի ըլլայ Հայաստան-Եւրոմիութիւն համապարփակ եւ ընդլայնված գործընկերութեան համաձայնագրի բանակցութիւններու աւարտին, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումին եւ հատուցումներու, ինչպէս նաեւ Արցախի ինքնորոշման աշխատանքներուն։

Խորհրդաժողովին փակումը կատարեց Յակոբ Տէր Խաչատուրեանը, ով ինչպէս բացման իր խօսքին մէջ, դարձեալ գոհունակութիւն յայտնեց մեծ թիւով երիտասարդներու Հայ Դատի աշխատանքներուն եւ այս խորհրդաժողովին մասնակցութեան համար։
Շաբաթ, 27 Մայիսի երեկոյեան, Հ.Յ.Դ. Պելճիքայի մարմնին կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 99-ամեակին նուիրուած տօնակատարութիւն, որուն ընթացքին խօսք առին Եւրոմիութեան մօտ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեանը։ Երեկոն խանդավառեց երգիչ Աղասի Իսպիրեանը։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
28 Մայիս, 2017

Պրիւքսէլ, Պելճիքա

www.eafjd.eu
www.ancnews.info
www.arf.am


Առնչվող նյութեր
1. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
2. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
3. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
4. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
5. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
6. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
7. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
8. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
9. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
10. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: