ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում

12 հոկտեմբերի, 2016 | 12:11

bedo-demirchian-syria

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ», ասաց Պետո Դեմիրճյանը:

Պետո Դեմիրճյանը նշեց, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նման փորձ ունի: Նախկինում, օրինակ, Բելգիայի ԱԳՆ-ի միջոցով են օգնություն հասցրել Սիրիայի եւ Իրաքի հայությանը: Դրանից բացի, պատվիրակություններ են ուղարկվել այդ երկրներ` տեղում իրավիճակին ծանոթանալու:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն տեղեկացրեց, որ քննարկվում է առաջիկայում ևս Լիբանան և Սիրիա պատվիրակություն ուղարկելու հարցը: Նախատեսվում է, որ պատվիրակության մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ հանձնախմբից և պատգամավորներ Բելգիայի խորհրդարանից:


Առնչվող նյութեր
1. Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է
2. Հալեպն ամբողջությամբ ազատագրված է
3. Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը
4. Զարմիկ Պողիկյան. Ժողովուրդն իր մշակույթին համապատասխան բարեփոխումներ էր ուզում, բայց ոչ պատերազմի միջոցով
5. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
6. Սիրիահայության օգնության կոչ. ՀՕՄ
7. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
8. Դժուար ժամանակներ. Լիբանանի եւ Սուրիոյ հայ համայնքները հին ու նոր մարտահրաւէրներու առջեւ
9. Թուրքերը վայր են գցել ռուսական ՍՈՒ 24 ռազմական ինքնաթիռը
10. Հ.Բ.Ը. Միութիւնը կը դատապարտէ Հալէպի Նոր Գիւղի եւ այլ հայաշատ շրջաններու հրթիռակոծումները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
3.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
4.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
5.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
6.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
7.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
8.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
9.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
10.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: