ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական

08 նոյեմբերի, 2018 | 08:12

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու տարածքին 6 Նոեյմբերին տեղի ունեցած Քոնկրեսի  ընտրութիւններու նախնական արդիւնքներուն համաձայն՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին զօրակցութիւնը վայելող հայամէտ թեկնածուներուն մօտաւորապէս 92 տոկոսը կամ առաւել քան 165 քոնկրեսականներ կրցան յաղթանակներ արձանագրել։

Ներկայացուցիչներու տան անդամ ընտրուեցան կամ վերընտրուեցան երեք հայ օրէնսդիրներ, երբ Նիւ Եորքէն Էնթընի Պրինտիսի եկած է միանալու արդէն իսկ Ներկայացուցիչներու տան անդամներ՝ Աննա Էշուին եւ Ճեքի Սփիրին:

Էնթընի Պրինտիսի Հայոց Ցեղասպանութենէն վերապրած գաղթականներու ծոռն է: Անոր նախնիները ծնած են Արեւմտեան Հայաստան, իսկ Ցեղասպանութեան օրերուն գաղթած են Հալէպ: Պրինտիսի ընդգծեց, որ անհամբեր կը սպասէ ամերիկահայ համայնքին եւ Քոնկրեսի հայ եւ հայամէտ ներկայացուցիչներուն հետ աշխատելու, հայ-ամերիկեան յարաբերութիւններու առաջնահերթութիւնները յառաջ մղելու եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ապահովելու համար:

Սակայն, Տենի Թարխանեան չկրցաւ Նեւատայի Ներկայացուցիչներու տան աթոռներէն մէկը խլելու իր պայքարին մէջ յաջողիլ։

Ծերակոյտի ընտրութիւններուն, Նիւ Ճըրզիէն վերընտրուեցաւ իր հայամէտ կեցուածքներով յայտնի Պապ Մենենտեզ։

Վերընտրուեցան նաեւ ընտրութեանց մասնակցող Քոնկրեսի Հայկական համախմբումի հինգ ղեկավարները՝ Ֆրենք Փալոն, Ճեքի Սփիր, Տէյվիտ Վալատաօ, Էտըմ Շիֆ եւ Կաս Պիլիրաքիս, մինչ Ցեղասպանութեան բանաձեւներուն դէմ պայքարող եւ Քոնկրեսի Թրքական համախմբումի համաատենապետ Փիթ Սեշընզ պարտութիւն կրեց։

«6 Նոյեմբերը լաւ օր մըն էր հայամէտ քոնկրեսական թեկնածուներուն համար։ Հայ Դատը ուրախ է, որ հայ ընտրազանգուածը քուէարկութեան մղելով՝ նպաստեց նշեալ թեկնածուներուն յաղթանակին, նոյն ժամանակ ապահովելով հայ քուէարկողներու մասնակցութեան նոր մրցանիշ մը, հզօրացնելով հայութեան քաղաքական ձայնը», կը յայտնէ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան։

http://asbarez.com


Առնչվող նյութեր
1. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
2. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
3. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
4. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
5. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
6. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
7. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
8. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
9. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
10. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: