ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ

29 նոյեմբերի, 2017 | 14:48

Հայ դատի առընչուած տարբեր երկու դատավարութիւններ, —ճակատագրի տնօրինութեա՞մբ— նոյն օրը տեղի ունենալէ ետք՝ անոնց վճիռներու արձակման համար ալ նոյն օրը յայտարարուած էր: Մէկը տեղի ունեցած էր Փարիզի դատարանին մէջ, իսկ միւսը՝ Նանթէռի: 
Փարիզի դատարանը Երեքշաբթի, Նոյեմբեր 28-ի յետմիջօրէին արձակած վճիռով անպարտ յայտարարեց Արա Թորանեանը եւ Սամ Թիլպեանը իրենց դէմ Մաքսիմ Կուէնի կողմէ ձեռնարկուած դատին: Արդարեւ, խորհրդակցութեան թրքական հարթակի մը կողմէ գանձատրուած ֆրանսացի այս «հետազօտող»-ը դատի դիմած էր «Նուվէլ տ՚Արմէնի Մակազին» առցանց թերթի տնօրէն Արա Թորանեանի եւ թերթին կայքէջին վրայ գրառումներ կատարող Սամ Թիլպեանի դէմ, անուանարկութեան եւ ելեկտրոնային միջոցով՝ հրապարակաւ նախատինքի ամբաստանութիւններով: Կուէն յատկապէս վիրաւորուած էր 2013-ին եւ 2014-ին հրապարակուած գրութիւններու մէջ Ռոպէր Ֆորիսոնի հետ իր բաղդատութենէն, ինչպէս նաեւ իրեն վերագրուած թրքական ֆաշական պետութեան վարձկան մը ըլլալու պնդումէն:
Դատարանը գնահատած է, որ ոչ անուանարկութիւն կայ կատարուածին մէջ եւ ոչ ալ նախատինք:
“Հայոց ցեղասպանութեան ժխտումը յանցանք չի նկատուիր, բայց գոնէ գնահատուեցաւ սուտ”, վճիռի արձակումէն ետք գոհացումով արձագանգած է Թորանեանի եւ Թիլպեանի փաստաբանը մէթր Անրի Լըքլէռ Փարիզի դատարանի 17-րդ ուղղիչ ատեանի ելքին:

Յետաձգումով թեթեւ պատիժներ Դրոյի եւ Դատի համար

Իսկ Նանթէռի դատարանը, ուր տեղի ունեցած էր դատավարութիւնը Հայ դատի երիտասարդ երկու զինուորեալներու՝ Դատի եւ Դրոյի, որոնցմէ մէկը կարմիր ջուր սրսկած էր Փարիզի թուրք դեսպանին վրայ ու միւսն ալ նկարահանած ու սփռած էր համացանցի վրայ, թեթեւ պատիժներ սահմանեց: Յաջորդաբար՝ առաջինը յետաձգումով (sursis) 3 ամիս, իսկ երկրորդը յետաձգումով 1 ամիս բանտարկութեան դատապարտուեցաւ, առանց որ այս վճիռը արձանագրուի անոնց դատական տոմարին մէջ: ■

Նոր Յառաջ

Փարիզ


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
4. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
5. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
8. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
9. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
10. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: