ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում

05 սեպտեմբերի, 2017 | 09:48

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են երկկողմ կապերը և փոխայցելությունները, ինչը նպաստում է տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։

Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոքը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի հայ-դանիական երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները և նոր ծրագրերի հեռանկարները։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
2. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
3. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
4. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
5. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
6. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
7. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
8. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
9. Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր
10. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: