ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում

23 հոկտեմբերի, 2018 | 15:19

Սոֆիայում ստորագրվեց Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022թթ. համագործակցության մասին ծրագիրը

Հոկտեմբերի 23-ին, Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունում ստորագրվեց «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին ծրագիրը»։

Երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթուղթը ստորագրեցին ԲՀ կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վըլչևը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ի թիվս այլ միջոցառումների՝ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր տարի չորսական կրթաթոշակի փոխադարձ տրամադրում՝ Հայաստանի և Բուլղարիայի բուհերում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար, ինչպես նաև գիտնականների, դասախոսների և մասնագետների փոխանակումներ:

Նախարար Վըլչևի և դեսպան Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Ծրագրի շրջանակներում և, առհասարակ, կրթության և գիտության ոլորտում համագործակցության խթանման, բարձրաստիճան և փորձագետների մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև առկա իրավապայմանագրային դաշտի արդիականացման անհրաժեշտությունը:


Առնչվող նյութեր
1. Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
2. Բուլղարիա. Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին 190 տարեկան է
3. Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված նոր առարկաներ ավագ դպրոցներում
4. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
6. Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է
7. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
8. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
9. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
10. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: