ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը

15 դեկտեմբերի, 2016 | 10:33

sona-eritsian-ev-muisner

Դեկտեմբերի 14-ին Պեկին-Մոսկվա (Շերեմետևո) ՍՈՒ-201 չվերթի ինքնաթիռի օդ բարձրանալուց մեկ ժամ անց օդանավում հայտարարվել է ինքնազգացողությունը վատացած չինուհի ուղևորի մասին։ Կանչին արձագանքել են օդանավում գտնվող 3 հայ բժշկուհիները՝ Քրիստինե Ավագյանը, Սոնա Երիցյանը և Սոնա Մանասարյանը, ովքեր վերադառնում էին Հայաստան՝ Չինաստանում ժողովրդական բժշկության դասընթացներին մասնակցելուց հետո։

Ուղևորուհու վիճակը, իսկապես, ծանր է եղել՝ զարկերակը հազիվ է շոշափվել։ Բժշկուհիները գործի են դրել չինական ժողովրդական բժշկության հնարավորությունները և օդանավում եղած սահմանափակ դեղորայքային միջոցները, փրկել հիվանդի կյանքը՝ ինքնազգացողությունը հասցնելով բավարար վիճակի, դրանով իսկ բացառելով օդանավի հարկադիր վայրէջքը մոտակա օդանավակայաններից մեկում, ինչին նախապատրաստվում էր օդանավի անձնակազմը։

«Չինաստանում ժողովրդական բժշկության ասպարեզում մեր նոր ձեռքբերած գիտելիքները, ավանդական բժշկության միջոցների զուգակցմամբ, տվյալ պահին օդանավում գտնվող սահմանափակ քանակությամբ դեղորայքային միջոցների արագ կիրառումը հնարավորություն տվեցին կյանքի և մահվան սահմանագծում գտնվող կնոջը փրկել,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Սոնա Երիցյանը,- մենք նախևառաջ կատարեցինք մեր մասնագիտական պարտքը՝ չինական ժողովրդական բժշկության զորեղ միջոցներից օգտվելով։ Այնպես որ Չինաստանում վերապատրաստումը, նոր գիտելիքներին ու ունակություններին տիրապետելը շատ օգտակար եղավ»։

Կ. Տիտանյան

հատուկ ՕՐԵՐ-ի համար

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2. Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3. Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
4. Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
5. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
6. Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7. Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն
8. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
9. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վիեննայում
10. Հայերն ու Հայաստանը Վարշավայի դիվանագիտական բարեգործական տոնավաճառում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: