ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ Բարեգործական Ընդհանուր միության Հայաստանի ծրագրերը

24 օգոստոսի, 2013 | 01:04

AGBU ARMENIAԵՐԵՎԱՆ- Օգոստոսի 23-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում ամփոփվեցին ՀԲԸՄ կողմից այս տարի Հայաստանում իրականացված երիտասարդական ծրագրերի արդյունքները:

Armnews.tv-ն իր հերթին տեղեկացնում է, որ ‚,Ամառ 2013,,-ը ոչ միայն արդյունավետ, նաև հոբելյանական էր Հայկական բարեգրոծական ընդհանուր միության համար: Հերմինե Դուզյանի ղեկավարած «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը նոր է ավարտվել: 28 մասնակիցներին ճանապարհել է իրենց երկրները ու գիշերը դեռ չլուսացրած արդեն ներկայացնում է ամփոփիչ արդյունքները:

Հայկ Արսենյանը ՀԲԸՄ նյույորքյան գրասենյակի Կատարողական արվեստի բաժնի ղեկավարն է: Հայաստանում էր «Երաժշտական Հայաստան»-ի 7 մասնակիցների համար դասախոսելու: «Երաժշտական Հայաստան»-ն ամենից երիտասարդ ծրագիրն է ու արդեն ամենից արդյունավետը. անցած տարվա սփյուռքահայ մասնակիցներից յոթը հայրենիքն ընտրել են որպես իրենց մշտական բնակության երկիր:

Այս տարի Կանադայից Շաղիկն էլ աշխատանքի հրավեր էր ստացել` գալարափող նվագել Օպերայի և բալետի պետական նվագախմբում: Բարեգործականի երաժշտական ծրագրերից մեկն էլ միջազգային է` Սայաթ-Նովայի անվան միջազգային երաժշտական մրցույթը երկու տարին մեկ է կազմակերպվում: Այս տարվա հաղթող մեքսիկացի երաժիշտը դեկտեմբերին Կոմիտաս է նվագելու «Քարնեգի Հոլ»-ում:

Արփի Վարդայանը մեկ տարի էլ չկա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենն է, բայց արդեն վստահ կարող է ասել` արտագաղթի խնդիր ունեցող Հայաստանում ներգաղթ է ապահովում:

Բարեգործականն ամբողջ ամառ տարբեր այլ ծրագրեր էլ է իրականացրել` Ամառային փորձառությամբ սփյուռքահայ երիտասարդները 6 շաբաթ ապրել ու աշխատել են Հայաստանում, սկաուտները հայկական բնաշխարհը բացահայտել, իսկ ֆրանսահայերը ֆրանսիացի ընկերների հետ Հայորդաց տունը նորոգել:

‚‚Առավոտ‚‚ օրաթերթն իր հերթին մեջբերել է ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանի խոսքը` «Մեր հույսը, մեր հավատը և մեր ապագան մեր երիտասարդներն են, որոնց համար էլ կազմակերպում ենք տարբեր ծրագրեր: Մենք շեշտը դնում ենք երիտասարդների և նրանց կրթության վրա‚‚։ Երիտասարդական ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից երիտասարդները մեկ շաբաթով գալիս են Հայաստան և աշխատում որպես կամավոր: Նրանք ձեռք են բերում միջազգային փորձ, ծանոթանում Հայաստանի հետ:

Արփի Վարդանյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին կապ ստեղծել Հայաստանի հետ` այդպիսով հասկանալով` թե ովքեր են իրենք:

Ասուլիսին մասնակցել են նաեւ` Աննա Աղաջանյանը` ՀԲԸՄ Ամառային ուսանողական փորձառության ծրագրի համակարգողը եւ Դիան Տեր Հակոբյանը` «Հայաստան, կյանքի երկիր» ծրագրի պատասխանատուն Ֆրանսիայից։

 Orer.eu

Լուսանկարը` ,,Առավոտ,,ի

Տեսագրությունը` Նոյյան Տապանի


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
9. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: