ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների

14 նոյեմբերի, 2017 | 08:52

«Արվեստ» խաղի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին Երեւանում ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնում են նախաձեռնության կազմակերպիչները, առաջինը նախագծի մասին հայտնել են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով անմիջապես իր աջակցությունն է հայտնել։

Շնորհանդեսի բացմանը նախարար Ամիրյանը ողջունելով նախագծի հեղինակներին, նշեց որ այս հրաշալի նախաձեռնությունը կլինի շարունակական, այն կունենա նաեւ այլ լեզուներով հրատարակություններ, քանի որ սփյուռքում ապրող մեր փոքրիկ հայրենակիցներից շատերը հայերեն չգիտեն, իսկ այս խաղը հայ արվեստը ճանաչելու միջոց է։ Նախարարի կարծիքով, «Արվեստ» խաղ-գիրքը գալու է փոխարինելու այն զբաղմունքներին, որ այսօր ունեն երեխաները։ Ընդգրկվելու են նաեւ արվեստի այլ տեսակներ։ Այն նպաստելու է արվեստի հանրահռչակմանը, եւ նաեւ չի բացառվում հետագայում հարեւան երկրներում՝ Վրաստանում, Իրանում, նաեւ ԵԱՏՄ երկրներում  տարածվեն՝ հրատարակելով տվյալ երկրի լեզվով։  «Մենք չափազանց բարձր ենք գնահատում նախաձեռնող խմբի աշխատանքը»,- ասաց մշակույթի նախարարը։

Նախագծի հեղինակը և իրականացնողը Էյվա արվեստների հիմնադրամն է։ Գաղափարի ստեղծողը՝ Լիա Մխիթարյանը (հիմնադրամի տնօրեն), Լիլիթ Ստեփանյանը (հիմնադրամի գեղարվեստական ղեկավար), Գայանե Այվազյանը (հիմնադրամի նախաձեռնությունների ղեկավար)։ Գեղարվեստական խմբի մեջ են Համազասպ Մխիթարյանը՝ նկարազարդող, Ռուբեն Մալայանը՝ գեղագիր, Էլիզաբեթ Շիրինյանը՝ արվեստաբան։

Նախագծի բուն գաղափարը՝ երեխաների մեջ սերմանել սեր արվեստի հանդեպ՝ ստեղծելով երեխաների համար խաղային մի ձևաչափ, որի միջոցով նրանք կկարողանան հաղորդակցվել արվեստի հետ:

«Արվեստ» խաղի նպատակն է խթանելու երեխաների՝ հայ արվեստի հանդեպ հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակի ձևավորումը, նկարների և գույների ճիշտ ընկալումը, ստեղծագործական միտքը, պատկերային և նորարար մտածողությունը։ «Արվեստ» խաղը վերարժևորում է ստեղծագործ ուսուցման ուղիները և մշակութային կամուրջ հանդիսանում երեխայի մտածողության և արվեստի միջև։

Որպես «Արվեստ» խաղի առաջին շարք հատուկ ընտրված են 19-20-րդ դդ․ հայ հայտնի 12 արվեստագետ, որոնց աշխատանքները հիմնականում ցուցադրված են թանգարաններում և երեխան հնարավորություն ունի խաղալ ուսումնասիրելուց հետո, այցելել նաև թանգարաններ՝ տեսնելու նկարների բնօրինակները։

«Արվեստ» խաղը պատկերավոր ձևով բացահայտում է հայ 12 մեծանուն նկարիչներ Հակոբ Հովնաթանյանին, Հովհաննես Այվազովսկուն, Գևորգ Բաշինջաղյանին, Վարդգես Սուրենյանցին, Մարտիրոս Սարյանին, Երվանդ Քոչարին, Հարություն Կալենցին, Հակոբ Հակոբյանին, Սերգեյ Փարաջանովին, Գրիգոր Խանջյանին, Մինաս Ավետիսյանին, Աշոտ Հովհաննիսյանին և նրանց հայտնի ստեղծագործությունները։ Խաղում ներառված է այս նկարիչների 2-ական աշխատանք, թվով 94 խաղաքարտ, առաջարկելով խաղային 5 տարբերակ, ինչպես նաև խաղի տուփի մեջ գտնվում է նկարիչների և նրանց ստեղծագործությունների մասին հետաքրքիր փաստերով հագեցած պատկերազարդ գիրք։

Որպես տարիքային խումբ նշված է 5+, սակայն, «Արվեստ» խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես մատչելի և հետաքրքիր կարող է լինել, թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների, թե՛ անգամ մեծահասակների համար։

Խաղը կարող է կիրառվել նաև որպես օժանդակ հայալեզու կրթական նյութ նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություննում, ինչպես նաև տանը՝ երեխայի գեղագիտական դաստիարակչական առօրյան հագեցած դարձնելու նպատակով։

Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ծրագրին աջակցել են նաև Փյունիկ բարեգործական հիմնադրամը, Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը և Կոլբա նորարարական լաբորատորիան։

Գործընկերներ՝ «Համահայկական Ցանց» ՀԿ (PAN.am), Հայ ընդհանուր բարեգործական միություն (ՀԸԲՄ), Հայաստանի ազգային պատկերասրահ, Մ․ Սարյանի տուն թանգարան, Ե․ Քոչարի տուն թանգարան, Ս․ Փարաջանովի թանգարան, Կալենց թանգարան, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Ինչպես նաև, շնորհակալություն Ավետիսյան, Հակոբյան և Խանջյան ընտանիքներին։

Գիրքն առայժմ տպագրվել է 1000 օրինակ տպաքանակով եւ բաժանվելու է արվեստի դպրոցներին, խոցելի խմբերին, հատուկ կարիքներով երեխաներին, իսկ մեկ ամիս անց նաեւ վաճառվելու է գրախանութներում։

ՕՐԵՐ 

Լուսանկարները՝ Էյվա արվեստների հիմնադրամի


Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: