ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» անդամները Լիբանանի ԱԺ-ից պահանջել են Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանել

22 նոյեմբերի, 2013 | 15:55

arabakan hay datՆոյեմբերի 18-ին մեկնարկեց «Հայ-արաբական միջազգային իրավական խուրհուրդ» կազմակերպության պատվիրակության այցը Լիբանան՝ կենտրոնական խորհրդի նախագահ փաստաբան Հոսամ Ալ-Դին Ալ Հաբաշի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, Լիբանանի խորհրդի տնօրեն Հանի Մանտեսը, Լիբանանի խորհրդի քարտուղար Քարոլին Պոյաճիան-Մահշիկյանը, Լիբանանի խորհրդի ընդհանուր հարցերը համակարգող ճարտարապետ Սիլվա Քերշիքեան

և կենտրոնական խորհրդի փոխնախագահ Տոքթոր Հալա Ալ Ասատը, ինչպես նաև Սիրիայի խորհրդի անդամ փաստաբան Մարուան Նասիֆը:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Լիբանանի Ազգային Ժողովի Նախագահ Նաբրի Բերրիի հետ: Հադիպմանը «Հայ-արաբական միջազգային իրավական խուրհուրդի» Հայ ներկայացուցիչները Լիբանանի Ազգային Ժողովի ղեկավարին ծանոթացրին խորհրդի ծրագրերին և գաղափարախոսությանը:

Կարևոր է նշել, որ «Հայ-արաբական միջազգային իրավական խուրհրդի» անդամները Լիբանանի օրենսդիր մարմնից պահանջեցին պատրաստել օրինագիծ, որը նախատեսում է պատիժ սահմանել Հայոց ցեղսպանության փաստը ժխտողների նկատմամբ, ինչպէս նաև հատուցում: Խորհրդում վստահ են, որ ձեռք ձեռքի տալով հնարավոր է պահել օրենքն ու արդարադատությունը և որ քաղաքակիրթ արաբ ժողովուրդը պատրաստ է զորակցել այդ հարցում:

Հանդիպումներ եղան նաև Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

«Հայ-արաբական միջազգային իրավական խուրհուրդը» ունի ներկայացչություններ աշխարհի մի շարք երկրներում: Խորհրդի ստեղծման միտքը ծագել է 2009 թվականին երկու դրացի ընկերներ՝ սիրիացի փաստաբան Հուսամ Ալ-Դին Ալ-Հաբաշի և սիրիաբնակ հայ Վահե Մահշիկյանի կողմից: Խորհրդի նպատակն է՝ իրավական ոլորտում արաբական աշխարհի պատմական ուսումնասիրությունները, աշխատությունները, փաստաթղթերը և համաշխարհային գործունեությունը ծառայեցնել ի նպաստ Հայոց հարցի (Հայ դատի) արդարացի լուծման և հայ ժողովրդի:

Առաջիկայում սպասվում են կազմակերպության անդամների այցելությունները Ռուսաստան և եվրոպական երկրներ: Սպասվում է նաև երևանյան գրասենյակի բացման արարողությունը:

«Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» մամլո բաժին

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
2. Ավետիս Կիտանյանը եւ Ժան Օղասապյանը՝ Լիբանանի կառավարության նոր անդամներ
3. Լիբանան. Նախագահ Միշել Աուն ընդունել է Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանին
4. ՍՈՒՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՊԱՐՊՈՒՄ` ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ…-Սեւակ Յակոբեան
5. Դժուար ժամանակներ. Լիբանանի եւ Սուրիոյ հայ համայնքները հին ու նոր մարտահրաւէրներու առջեւ
6. Սամվել Մկրտչյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
7. Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքեց բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլեան
8. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում Հայկազյան համալսարանում
9. ՊԱ՛ՀՆ Է ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ԱՐԵՒԱԾԱԳԸ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ-Պայծիկ Գալայճեան
10. Հայաստանի ֆիլհարմոնիկի ու Սերգեյ Խաչատրյանի ելույթը Լիբանանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: