ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում

24 սեպտեմբերի, 2018 | 16:24

Հայրիկ Մուրադյանի թողած ժառանգությունը ներկայացվել է  մեկ գրքով՝  լույս է տեսել  «Հայրենի երգեր» ժողովածուն։ Սեպտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է տոնական համերգ։

Սա  այս գրքի 3-րդ վերահրատարակությունն է։ Ինչպես նշում է երաժիշտ Նարինե Դելլալյանն իր ֆեյսբուքյան էջում , այս գրքի վրա աշխատել է մի ողջ թիմ՝ Նարեկացի Արվեստի Միությունը (ԱՄՆ֊Հայաստան),  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի Մասնաճյուղը, ձևավորումը կատարել են Սիրիայից ժամանած մասնագետ Մարտիկ Դոմլաջյանը,  նկարիչ Արտակ Բաղդասարյանը ՝ Հայաստանից։ Գրքի բովանդակության վրա աշխատել է  Մուրադյանի հարսը՝ Նարինե Դելլալյանը /Լիսաբոն/։

,, Հասկանում էինք, որ այս գործով մեր խոնահումն ենք բերում մեր մշակույթին, մեր ժողովրդին և այդ մշակույթով մի ամբողջ ազնվական կյանք ապրած Հայրիկ Մուրադյանին ։ Իսկ ամենակարևորը՝ այս բացառիկ ու ամենայն նրբությամբ և կատարելությամբ պատրաստված աշխատության համար պարտական ենք պրոֆեսոր, ֆոլկլորագետ Ալինա Փահլևանյանին , ով տարիներ առաջ երգերը Հայրիկի ձայնից վերծանել, նոտագրել և այս աշխատությամբ ավելի է հարստացրել ազգագրական մշակութային աշխարհը։ Երախտապարտ ենք սիրելի տիկին Փահլևանյանին, հրաշալի մասնագետին, մեծատառ Մարդուն»,- գրում է Նարինե Դելլալյանը։

Շնորպանդեսին նվիրված համերգին մասնակցել են բազմաթիվ ազգագրական խմբեր ու համույթներ, այդ թվում՝ Ակունք, Վան, Կայթ, Կարին, Լեռնապար համույթները, Ծովակ մանկական համույթը։

Ձեռնարկին ներկա են եղել  եւ ելույթներով հանդես եկել Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը,  մշակույթի փոխնախարար  Նազենի Ղարիբյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը։

Օրեր


Առնչվող նյութեր
1. Զվարթ երաժշտություն… ,,Դիակիզարան,,ից
2. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
3. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
4. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
5. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
6. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
7. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
8. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
9. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
10. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: