ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայրերը երեխայի զարգացման համար լավագույն, բայց «ամենաքիչը օգտագործվող ռեսուրսն» են

08 հունիսի, 2018 | 06:49

Աշխարհում տոնվող հայրերի օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրությանն է ներկայացնում ծնողավարման նոր կայք՝ հայրիկներին համախմբելու և իրենց ծնողական փորձառությունը ներկայացնելու համար

Նյու Յորք, 8-ը հունիսի, 2018թ.– Այս ամիս աշխարհի գրեթե 90 երկրներում նշվող հայրիկների տոնի կապակցությամբ և «Սուպեր հայրիկներ» նախաձեռնության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրությանն է ներկայացնում նոր ծնողավարման վեբկայք՝ արժանին մատուցելով վաղ մանկական զարգացման շրջանում հայրերի դերակատարությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջ աշխարհին կոչ է անում աջակցել հայրերին և ժամանակ ու միջոցներ տրամադրել ծնողներին իրենց երեխաների հետ բովանդակալից ժամանցի համար:

«Հայրիկները երեխայի զարգացմանն անհրաժեշտ լավագույն «ռեսուրսներից են». նրանք պարզապես երկրորդ ծնողը չեն կամ հավելյալ ձեռքեր: Եվ եթե մենք ցանկանում ենք երեխաների համար ապահովել կյանքում լավագույն սկիզբ, մենք պետք է ամբողջությամբ արժևորենք և օգտագործենք նրանց կարողությունները», – նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի Վաղ մանական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն (Dr. Pia Britto).

Վեբկայքը «Կատարեք ծնողավարման մասին գրառում» (Submit a Parenting Tip) բաժնի միջոցով համախմբում է աշխարհի հայրիկներին՝ ներկայացնելու իրենց ծնողավարման գաղտնիքները,  կրած դժվարությունները, կարիքները և հաջողությունները: Կայքում կներառվեն նաև ծնողավարման փոքրածավալ «մաստեր կլասսեր», որոնցից առաջինը ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն: Նյութում նա բացատրում է «Սեսամի Սթրիթ» հայտնի մուլտֆիլմի հերոս Գրուվերին (Sesame Street’s Grover), որ ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ է պաշտպանություն, խթան (ստիմուլյացիա) և առողջ սնուցում:

«Սուպեր հայրիկներ» հանրային արշավը կոչված է հիշեցնելու, որ երբ հայրիկները, ամենավաղ տարիքից սկսած, զբաղվում են իրենց երեխաներով՝ սիրում են, պաշտպանում են, խաղում են նրանց հետ, կերակրում են, ապա այդ երեխաները հետագայում ավելի լավ են սովորում, վարքային քիչ խնդիրներ են ունենում և ավելի առողջ ու երջանիկ են մեծանում:

Հայրիկների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին կոչ է անում՝ վերացնել բոլոր մշակութային և ֆինանսական արգելքները, որոնք խանգարում են հայրիկներին իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել:

Երեխայի զարգացման համար նրա կյանքի առաջին 1000 օրվանից ավելի կարևոր ժամանակահատված չկա, ու գնալով ավելի են շատանում երեխայի կյանքում հայրիկների մասնակցության կարևորությունը ապացուցող փաստարկները: Այնուամենայնիվ, համապատասխան ներդրումներ չեն արվում, որոնք կօգնեն հայրիկներին ծնողի իրենց դերում լավագույնը լինելու հարցում:

Նյարդաբանության ոլորտի հետազոտությունները փաստում են՝ երբ երեխաներն իրենց վաղ տարիքից սկսած՝ հատկապես կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում, մեծանում են զարգացումը խթանող միջավայրում, ապա նրանց ուղեղը զարգանում է օպտիմալ արագությամբ: Ուղեղի նեյրոնների կապն էլ կանխորոշում է երեխայի մտավոր զարգացումը, նրա առողջությունն ու երջանկությունը, ինչպես նաև՝ մտածողությունն ու սովորելու հմտությունները, սթրեսները հաղթահարելու և հարաբերություններ ձևավորելու նրանց կարողությունը: Իսկ վաղ տարիքում առողջ սնուցումը, պաշտպանությունը, խաղն ու սերը խթանում են նեյրոնների միջև այդ կապը:

Հետազոտությունները փաստում են, որ երբ հայրերին հաջողվում է իրենց երեխաների հետ սերտ հարաբերություններ ստեղծել ամենավաղ տարիքում, նրանք հետագայում էլ ավելի ակտիվ դեր են ունենում իրենց երեխաների զարգացման մեջ: Սա իր հերթին երկարաժամկետ բարենպաստ ազդեցություն է ունենում հայրերի հոգեհուզական աշխարհի և ինքնագնահատականի վրա, նպաստում կյանքով բավարարված լինենուն:

2016թ. հոկտեմբերին հրապարակված «Խթանելով երեխայի վաղ մանկական զարգացումը՝ գիտությունից պրակտիկա» Լանսետ ամսագրի շարքում ներկայացված է, որ աշխարհում մոտ 250մլն մինչև 5 տարեկան երեխա թերզարգացման վտանգի առջև է կանգնած՝ թերսնման և ծայրահեղ աղքատության պատճառով: Գնահատվել է նաև, որ երեխայի զարգացմանը նպաստող խնամքը կարող է 50 տոկոսով քիչ արժենալ, քան մեկ անձի ներկայիս առողջապահական տարեկան ծախսերն են:


Առնչվող նյութեր
1. Չեխիայում նշվում է Հայրերի օրը. Հավաք-ցույց Վացլավի հրապարակում
2. «Սուպեր հայրիկ» հանրային արշավը միավորել է համաշխարհային աստղերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
4.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
5.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
6.Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
7.Ոստիկանները խուզարկել են 12 <<օրենքով գողերի>> և 18 քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
8.Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
9.Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10.Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: