ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

25 սեպտեմբերի, 2018 | 08:47

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:

Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Օրինակ՝ Մեծ եղեռնից փրկված հայերի շատ սերունդներ, որոնք անգամ չեն տեսել իրենց նախահայրերի հայրենիքը, այնուամենայնիվ, իրենց մեջ կրում են հայրենիքի՝ Հայաստանի կերպարը:Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որի ընդհանուր տարածքը շուրջ 400 հզ. կմ2 է: Տարբեր ժամանակաշրջաններում այստեղ հաստատվել են օտար պետություններ, բնակվել օտար ցեղեր ու ցեղախմբեր, սակայն Հայաստանը հայի համար եղել և մնում է նրա հավիտենական հայրենիքը: Հայ ժողովրդի պատմությունն ու հարուստ մշակույթն ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում՝ մեր հայրենիքում: Հայաստանն այն բնատարածքն է, այն միակ անվտանգության գոտին, որից դուրս այլ հայրենիք չպետք է փնտրել:

Ազատագրական պատերազմները, որոնց շնորհիվ ազատագրվում է հայրենիքը, սովորաբար կոչվում են հայրենական պատերազմներ: Հայրենի բռնագրավված տարածքների ազատագրումը՝ հայրենատիրումը, համազգային պարտականություն է: Այդ տարածքների ազատագրման պայքարը կոչվում է ազգային-ազատագրական պայքար: Կորսված հայրենիքի ազատագրումը յուրաքանչյուր ազգային-էթնիկ հավաքականության համար կենաց և մահու խնդիր է: XX դարի վերջին հայ ժողովուրդը բռնցքվեց և ադրբեջանական գերությունից ազատագրեց Արցախը՝ մեր հայրենիքի մի հատվածը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության 47-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով հաստատված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Մեր հայրենիքի պաշտպանության համար մղված վերջին պատերազմներից է 2016 թվականի ապրիլյան,որի ժամանակ մի շարք հայորդիներ իրենց կյանքը չխնայելով հակառակորդի հետ շպրտեցին հայրենի սահմաններից հեռու,կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր ու հայրենիքի դարպասներ:

Այս թեմայով մինչ օրս նկարահանվել են մի շարք ֆիլմեր, տեղի են ունեցել կլոր-սեղան քննարկումներ,ի վերջո կազմակերպվել հուշ-երեկոներ ու ցերեկույթներ՝փառաբանելու մեր հայրենիքն ու նրան պաշտպանող զինվորին:

Սեպտեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Էլեն Գասպարյանի, Իննա Թումանյանի, Լիանա Բրյանի և Նարե Շահինյանի՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին հայ զինվորների մարտական ոգին և քաջությունը ներկայացնող լուսավոր և ազդեցիկ լուսանկարներ:Միջոցառումն իրականացվեց «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթներով հանդես եկան «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանն,ով «Նարեկացի» արվեստի միությանն ու Երևանի Պոլիտեխնիկ Համալսարանի Վան համույթին որպես երախտիք միջոցառմանն աջակցելու ու մասնակցելու համար պարգևատրեց շնորհակալագրերով:

Ելույթներով հանդես եկան օրվա հերոսները՝նկարչուհիներ Էլեն Գասպարյանն, Իննա Թումանյանը, Լիանա Բրյանը և Նարե Շահինյանն,ովքեր խոսեցին ցուցահանդեսի մասին,ինչպես նաև ներկայացրեցին իրենց նկարներն,ինչպես նաև իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Ցուցահանդեսի ընթացքում ռազմա-հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ Երևանի Պոլիտեխնիկ Համալսարանի Վան համույթն՝իր ելույթով բոլորին տեղափոխելով դեպի դիրքեր,պատմական տարածքներ ու մարտական շունչ ու էներգիա հաղորդելով հանդիսատեսին:

Շրջելով ցուցահանդեսում ակամայից տեղափոխվեցինք դեպի հեռավոր դիրքեր,հենակետեր,այն վայրեր,որտեղ իրենց կյանքը չխնայելով զոհվեցին մի շարք հայորդիներ: Ցուցահանդեսի ընթացքում ներկա էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների մարդիկ, որդեկորույս մայրեր և այլք:

Նշենք,որ ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 29-ը:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
2. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
5. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
6. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
7. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
8. Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ցուցահանդեսը Երեւանում
9. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
10. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: